Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑ

Շախմատի Գրան պրիի խաղարկության 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Բելա Խոթենաշվիլու հետ: Էլինան վաստակած 3 միավորով 9-11-րդ տեղերն է բաժանում Նաֆիսա Մումինովայի եւ Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

Նոր հաղթանակ տոնեց մրցաշարի միանձնյա առաջատար Համպի Կոներունՙ առավելության հասնելով Չժաո Սյուեի նկատմամբ: Կոներուն վաստակել է 6,5 միավոր: 5,5-ական միավորով նրան հետապնդում են Կատերինա Լահնոն եւ Հարիկա Դրոնավալին, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Նաֆիսա Մումինովայի եւ Անտոանետա Ստեֆանովայի հետ: Օլգա Գիրյան հաղթելով Ալեքսանդրա Կոստենյուկին, վաստակեց 4 միավոր: Ցզյու Վենցզյուն-Գալիսխան Նախբաեւա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

9-րդ տուրում Դանիելյանը կմրցի Նախբաեւայի հետ: