Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԳԻՉ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

27/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ժողովրդական երգն ու երաժշտությունն այսօր կարծես թե մղվել են երկրորդ պլան` տեղը զիջելով փոփին, ռեփին, ռաբիսին: Ցավալի է, որ մենք հեռանում ենք մեր արմատներից, ազգայինից եւ ժամանակակից երեւալու մոլուցքով տարվածՙ ընկնում նման անցողիկ, ոչ այդքան արժեք ներկայացնող երաժշտության հետեւից:

Հատկանշական է, որ կան դեռ երիտասարդներ, ցավոքՙ քիչ, որոնք շարունակում են ազգային, ժողովրդական երաժշտության տարածումը:

«Ազգը» օրերս զրուցեց Մավր Մկրտչյանի հետ, որը հանրությանն առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծից: Նա նշում է, որ ժողովրդական երգի հանդեպ սերը գալիս է հորից, ինչպես նաեւ այն տարածաշրջանից, որտեղից սերվել է` Ջավախքից:


– Վիլյամ Սարոյանն ասում էր. «Ժյուրիի գնահատականն ինձ համար ոչինչ է»: Մավր, իսկ ի՞նչ է քեզ համար ժյուրիի գնահատականը:

– Ժյուրի անդամներին ես դիտարկում եմ որպես տվյալ ասպարեզի փորձառու, բանիմաց մարդկանց, որոնք իրենց փորձով կիսվում են մեզ հետ: Իսկ եթե ժյուրին քննադատում է, ապա դրան դրական եմ վերաբերում, քանի որ այդ քննադատություններն ուղղակի անհրաժեշտություն են եւ յուրաքանչյուր կարծիքի հետ հաշվի եմ նստում:

– Եթե չեմ սխալվում, Ֆլորա Մարտիրոսյանը խոսք էր տվել քեզ իր հետ շրջագայությունների տանել եւ որպես հետնորդ քեզ էր տեսնում: Մի փոքր կպատմե՞ս քո եւ անկրկնելի երգչուհու հարաբերությունների, ցավոք, նաեւ արդեն անիրական պլանների մասին:

– Իմ կյանքի ամենակարեւոր ու նշանակալի իրողություններից մեկն էր ճանաչել ու շփվել Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Այն առանձնակի ստիմուլ է տալիս ինձ աշխատելու, ստեղծագործելու, որովհետեւ արժանանալ մի մարդու լավ կարծիքին, գովեստին, որը ամբողջ մի ազգի համար լեգենդ է դարձել, կրթել, դաստիարակել է երիտասարդ սերնդին, դա արդեն իսկ երջանկություն եւ պատասխանատվություն է: Այս թեմայով առաջին անգամ եմ խոսում, ընդհանրապես չեմ խոսել, բայց միեւնույնն էՙ բոլոր փակագծերը չեմ կարող բացել: Տիկին Ֆլորան պատրաստում էր համատեղ ծրագրեր, նույնիսկ համատեղ երգ ձայնագրելու, ինչպես նաեւ համերգային ծրագրով պետք է հանդես գայինք Ջավախքում: Մնացած չակերտները չեմ ցանկանում բացել…

– Ո՞րն է եղել Ֆլորա Մարտիրոսյանի հետ աշխատելու ընթացքում կրած գլխավոր ազդեցությունը:

– Երբ մարդ հասնում է բարձունքի, նա չի հասնում ձայնի, տեխնիկայի շնորհիվ: Դրան հասնելու ճանապարհը համալիր մի գործողություն է, որի վրա ազդում է ոչ միայն տաղանդը, այլեւ` մարդկային կերպարն ու զարգացումը: Ես այդ ամբողջը միաժամանակ տեսա Ֆլորա Մարտիրոսյանի մեջ: Նրանից շատ բան սովորեցի ու հասկացա. բացի երգ-երաժշտության մասին մտածելուց, պետք է մտածել ամեն ինչի մասին` ազգի, ներկա երաժշտական վատ վիճակի, ազգային շատ հարցերի շուրջ: Դա ինձ մտածելու առիթ տվեց, որ բացի լավ երաժիշտ լինելուց, ազգի մասին մտածող մարդ պետք է լինես:

– Ժողովրդական երաժշտությունը, ցավոք, այսօր զիջում է իր տեղն ու անցնում երկրոդ պլան: Դու լինելով երիտասարդ, ի՞նչը գրավեց քեզ եւ ինչո՞ւ որոշեցին ընտրել հենց այս ոլորտը:

– Բավականին ժամանակ է ուսումնասիրել եմ այս խնդիրը եւ իմ ստեղծագործական ընդմիջումը` «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո, կապված էր իմ անելիքների, ոճային հստակեցումների հետ: Մանկուց իմ մեջ արմատներով, գեներով նստած է ժողովրդական երաժշտությունը: Հիմա մենք մեզ պետք է հարց տանք, թե ինչո՞ւ է մղվել այն երկրորդ պլան: Ժողովրդական երգերը կարող են առաջին հորիզոնականում հայտնվել, եթե ճիշտ մատուցես` ժամանակին համընթաց: Այժմ ցանկանում եմ այդ ասպարեզում նորություն մտցնել` մասայականացնել մասնավորապես մեր սերնդակիցների շրջանում:

– Ո՞րն է լինելու քո նորարարական մոտեցումը:

– Ես չկտրվելով արմատներից, ցանկանում եմ փոխել արտահայտչամիջոցները, որպեսզի այդ երաժշտությունը էլ ավելի տարածվի հանրության շրջանում: Տեխնիկան այսօր այնպես է զարգացել, որ մեր ականջը սովոր է ժամանակակից հնչողության: Մենք ժողովրդական երգը պատկերացնում ենք 60-70 ական թվականների մատուցմամբ: Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ այս ուղղությամբ նոր մոտեցումներ չեն ձեւավորվում: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր ճաշակն է թելադրում, սակայն չեմ ասում, որ ամբողջությամբ պետք է ինտեգրվենք ժամանակակից ճաշակի մեջ, բայց, իհարկե, հարկավոր է սինթեզել դրանք:

– Կան երգեր, որոնք երգելու համար անհրաժեշտ է կյանքի փորձ: Լսելով քեզ` հետաքրքրական հարց է ծագումՙ այդքան երիտասարդ լինելով, ինչպե՞ս ես կարողանում այդպես զգալ ու մատուցել երգը:

– Ճիշտն ասածՙ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Երգելով ցանկանում եմ ներքին ասելիքս բարձրաձայնել: Երգում եմ ուղղակի անկեղծ: Չգիտեմ, թե ինչպես եք զգում, հավանաբար այն կապված է իմ մարդ տեսակի հետ: Կյանքի որոշ խնդիրներ եւս ազդել են, բայց այդ ամենի արդյունքը միանշանակ գենն է:

– Օրերս մեկնարկեց նաեւ «Երեւանյան երաժշտական շաբաթ» նախագիծը, որի մասնակիցներից ես: Ըստ քեզ, որն է այս նախագծի առանձնահատկությունը:

– «Երեւանյան երաժշտական շաբաթն», ըստ իս, վերջին տարիների լավագույն մտահղացումներից մեկն է: Եթե նախագծում աշխատում է Էմիլ Կառատի նման պրոֆեսիոնալ անհատը, ապա դա լուրջ նախադրյալ է լուրջ արդյունք ստանալու համար:

– Այժմ ի՞նչ գործունեություն ես ծավալում:

– Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա իմ առաջին մենահամերգը, որն իր ձեւաչափով կտարբերվի համերգային մյուս ծրագրերից: Համերգի ռեժիսորը Էմիլ Կառատն է լինելու, իսկ մնացյալ հարցերում ինձ օգնում են ընկերներս:

Հ. Գ. Հուսանք խոշոր կազմակերպությունները անորակ սերիալների փոխարեն կսկսեն հովանավորել նման տաղանդաշատ երգիչների, որոնք չհեռանալով արմատներիցՙ տարածում են ազգային, ժողովրդական երաժշտությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆԹՍՄԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՈԳԻՆ ՄԱՔՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ…

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԳԻՆ ՄԱՔՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական