Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Orange-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

27/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինտերնետ Cafռ» ինտերնետը ոչ մշտապես օգտագործողների համար եւ օգտագործված մոդեմների վերամշակում

Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ եւ այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Cafռ առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվելու մինչեւ 1 Մբ/վ արագությամբՙ վճարելով միայն օգտագործված րոպեների համարՙ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:

«Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում: Այն նախատեսված էՙ բավարարելու այն մարդկանց յուրահատուկ պահանջները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, սակայն ոչ մշտապես: Դեռ կան մարդիկ, հատկապես մարզերում, ովքեր տանը չունեն ինտերնետ եւ ինտերնետ-սրճարաններ են այցելում համացանց մուտք գործելու համար: Այս նոր սակագնային պլանով մենք իրականում տեղափոխում ենք ինտերնետ սրճարանը յուրաքանչյուր բաժանորդի տուն, այնպես որ վերջիններս կարող են նորություններ կարդալ, իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով շփվել ցանկացած պահի», ասաց Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը :

Ինտերնետ Cafռ կանխավճարային սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները կվճարեն 100 դրամ միացման վճար, որը թույլ կտա ծառայությունից օգտվել մինչեւ այդ օրվա վերջը: Ինտերնետ Cafռ հաշիվը կարելի է լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային լիցքավորման միջոցով, վճարման տերմինալներով, կամ այցելելով Orange-ի խանութներ, Հայփոստի մասնաճյուղեր եւ այլն:

Այս մարկետինգային նորարարությանը զուգահեռՙ Orange-ը նաեւ հայտարարեց մեկ այլ կարեւոր նախաձեռնության մասին: Որպես պատասխանատու ընկերությունՙ Orange-ը հոկտեմբերի 1-ից կսկսի հետ գնել եւ վերամշակել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները: Այս նախաձեռնության շրջանակներում Orange-ի այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել Ինտերնետ Հիմա մոդեմ, սակայն այժմ չեն օգտագործում, կարող են իրենց մոդեմը բերել Orange-ի խանութ եւ ստանալ 3000 դրամ կանխիկ գումար: Այս մոդեմները խնամքով կթարմացվեն, որից հետո կրկին շահագործման կհանձնվեն: Այսպիսով, Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան որոշակի գումար իրենց համար արդեն ոչ պիտանի սարքի համար, այլ նաեւ կմասնակցեն այդ սարքերի վերամշակմանըՙ դրանով իսկ աջակցելով բնության պահպանմանը: Հոկտեմբերի 1-ից օգտագործված մոդեմներ կընդունեն Orange-ի մի քանի խանութներ, իսկ հետագայում դրանց թիվը կմեծանա:

«Սարքերի վերամշակումը շատ կարեւոր ուղղություն է բնության պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Կարեւոր է գիտակցել, որ սարքավորումը պարզապես մի կողմ նետելովՙ մենք անուղղակի կերպով վնաս ենք հասցնում բնությանը: Այսօր մենք առաջարկում ենք մեր բաժանորդներին այս գիտակցությամբ մոտենալ հարցին, երկրորդ կյանք տալ իրենց մոդեմներին, եւ միեւնույն ժամանակ դրա համար խրախուսական գումար ստանալ Orange-ի կողմից: Սա շատ ընդունված մոտեցում է տարբեր արեւմտյան երկրներում եւ ուրախ ենք, որ մենք ենք այն առաջին անգամ իրագործում Հայաստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագիծը, որը փորձնական է, հնարավորություն կտա Orange-ի բաժանորդներին իրենց չօգտագործվող, սակայն սարքին վիճակում գտնվող մոդեմները վերադարձնել մինչեւ 2013թ. վերջը:

Երկու նախաձեռնությունների մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբ-կայքում www.orangearmenia.am:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՍԿԱՆԱՆՔ ` ՈՒՄԻՑ ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆԹՍՄԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆԹՍՄԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական