Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽԵԼԱԳԱՐ» ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇ ԳՐԳՌԻՉ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Միխեիլ Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից առատ ցեխ է շպրտել Ռուսաստանի ու Եվրասիական միության ուղղությամբ

«Հայաստանին մտցրեցին անկյուն ու պարտադրեցին մտնել Մաքսային միություն, ինչը ոչ Հայաստանի, ոչ էլ մեր տարածաշրջանի շահերից չի բխում», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Երբեւէ Հայաստանի հանդեպ հարգանքի դրսեւորում չունեցած Սաակաշվիլին հակառուսական իր ձեւակերպումներում կարգին հեռուն է գնացել, թեեւ որոշներին չհամաձայնել չիկարելի:

«Մոլդովային շրջափակում են հայտարարել, հարձակումներ Ուկրաինայի վրա, Ադրբեջանը մնացել է երեսառերես ճնշման դեմ, Վրաստանն էլ օկուպացված է», ասել է Վրաստանի նախագահը Նյու Յորքում սեպտեմբերի 25-ի իր ելույթում, որի մեկնարկից քիչ անց ռուսաստանյան պատվիրակությունը լքել է դահլիճը (իսկ որտե՞ղ էր հայկական պատվիրակությունը- Վ.Պ.): Իսկ թե ինչու է այդպես` Սաակաշվիլին ներկայացրել է, թե սահմաններ չունեցող Խորհրդային Միությունը կամ Եվրասիական միությունը եւ, որ նույնն է, Ռուսական կայսրությունը «միայն ծայրամասեր, եզրեր ունեն, որոնց անունից էլ» Սաակաշիլին խոսում է:

«Ռուսաստանի Դաշնությունն, ի տարբերություն երկրների մեծ մասի, հետաքրքրված չէ իր շրջապատում կայուն պետությունների գոյությամբ: Հավերժական քաոսն ու անկարգությունը հարեւան երկրներում հենց այն են, ինչի ձգտում է Կրեմլը», մի քիչ պաթետիկ, բայց իրականությունից ոչ հեռու դատողություն է մատուցել Վրաստանի ոչ այնքան հավասարակշիռ նախագահը:

«Ինչ եք կարծում, օրինակ, Պուտինը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը ամբողջական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ», թերեւս ակամա Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի տարած հաղթանակը թեեւ ոչ ամբողջական, բայց ընդունել է Սաակաշվիլին, շեշտադրմամբ, թե այդ դեպքում կնշանակեր, որ Հայաստանը դառնում է չափից դուրս ուժեղ եւ չափից դուրս անկախ:

Սաակաշվիլու համար հակառակն էլ ընդունեի չէ, այսինքն` Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ, քանի որ «արդիականացված Ադրբեջանի վերածնունդն էլ ռուս լիդերների համար հավասարազոր է սարսափի»: Վրաստանի նախագահի դատողությամբՙ Ռուսաստանը հենց հակամարտությունն է ուզում, քանի որ այդ դեպքում ապահովվում է երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից եւ խոչընդոտվում դրանց եվրոպական ինտեգրումը:

Ուկրաինային ահավոր ճնշում են, Վրաստանի առումով էլ «Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելուն Ռուսաստանը պատրաստ չէ»:

Սաակաշվիլու` ինքնագովության ու Վրաստանի բացառիկության եւ նմանատիպ դատողությունների մասը բաց թողնելովՙ նշենք նաեւ, որ ասվածի համատեքստում թեեւ ճշմարտության բաժինը քիչ չէ, բայց Սաակաշվիլին այդպես էլ շարունակում է լոթի թիֆլիսցու մենթալիտետով մոտենալ Հայաստանին` իր ծագման արմատներում հայկականից վախեցած, թե դժգոհ: «…Ռուսաստանի այսօրվա ղեկավարները հրաշալի գիտեն, որ հենց ամուր հաստատություններ կառուցվեն Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում կամ էլի ինչ-որ տեղ (ողջ ելույթի համատեքստում այդ ինչ-որ տեղը Հայաստանն է ստացվում- Վ.Պ.), այդ հաստատությունները կամրացնեն իրապես անկախ ու եվրոպական ընտանիքի մաս լինելու այդ երկրների ժողովուրդների ցանկությունը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության գլխավոր նախագիծ հանդիսացող Եվրասիական միությունն, ըստ Սաակաշվիլու, ոչ թե արտաքին քաղաքականության հարց է, այլ անցյալ վերադառնալու ճանապարհ, որն ուղեկցվում է «հատուկ ներդրված» մտայնություններով, թե Եվրոմիությունը ընտանեկան արժեքների ավերման է բերում, քայքայում ազգային ավանդույթներն ու սեռական այլ կողմնորոշում պարտադրում:

20-րդ դարասկզբի հայ-ադրբեջանական (թե այդ ժամանակվա ադրբեջանցին որն էր- Վ.Պ.) կամ վրաց-աբխազական հակամարտությունների սաակաշվիլիական պատմագիտությունը, նաեւ Ռուսաստանի ապագային առնչվող դատողությունները ելույթի կարեւոր հատվածներից չեն: Դրա փոխարեն ՄԱԿ-ի ամբիոնի իր խոսքում, որ ուժեղ, հզոր ու նման այլ որակումներով են ներկայացրել ԱՄՆ շատ դիվանագետներ ու չինովնիկներ, Արեւելյան Եվրոպայի որոշ ներկայացուցիչներ, Սաակաշվիլին Եվրասիական միությանն անդամությունը պիտակել է որպես գաղութ դառնալու քայլ:

Սաակաշվիլու ելույթի ավարտն էլ կենաց է «Սաքարթվելո գաումարջոս»` «հանուն Վրաստանի կամ կեցցե Վրաստանը» տարբերակով:

Մեկնաբանությունների կարիք չկա, միայն ընդգծում, որ Սաակաշվիլին իր երկրի կենացը խմելու իրավունք, անգամ եթե հաջող նախագահ չի եղել տարբեր գնահատականներով, հաստատ ունի, թեկուզ ՄԱԿ-ի ամբիոնից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ 30 ՏՈԿՈՍ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ 30 ՏՈԿՈՍ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական