Լեւոն Արոնյանը կմասնակցի հոկտեմբերի 7-14-ը իսպանական Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության եզրափակիչ փուլին: Քանի որ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը նախապատրաստվում են շախմատային թագի համար կայանալիք մրցախաղին, ուստի հրաժարվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարին մասնակցելուց: Այդ պատճառով որոշվել է 4 շախմատիստների մասնակցությամբ 2 շրջանով մրցաշարն անցկացնել: Արոնյանը Բիլբաոյում կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու անգլիացի Մայքլ Ադամսի հետ: