Երեւան է ժամանել Թալիշական շարժման առաջնորդ, 1993թ. Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան (հանրությանն առավել հայտնի գնդապետ Հումմաթով անունով):
Այցի հիմնական նպատակը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Թալիշագիտություն» մագիստրական ծրագրի բացման արարողությանը մասնակցելն ու դասախոսությամբ հանդես գալն է:
Ալաքրամ Հումմաթզոդան թալիշական ազատագրական շարժման մեջ առավել կշռադատված քայլերի կողմնակից է եւ Թալիշստանի անկախության հասնելու ճանապարհը տեսնում է Ադրբեջանի Հանրապետության կոնֆեդերացման մեջՙ անհրաժեշտության դեպքում ընդհուպ լիակատար անկախություն:
Հայաստանյան այցի ընթացքում Ա. Հումմաթզոդան հանդիպումներ կունենա ՀՀ հասարակական-քաղաքական եւ գիտական շրջանների ներկայացուցիչների հետ: Այցի երկու օրերը նա անցկացնելու է Արցախում: Նախատեսվում է նաեւ հանդիպում Արցախի պետական համալսարանում, որտեղ հանդես կգա դասախոսությամբ: