ՄԱԿ-ի միջազգային տեսուչները սեպտեմբերի 25-ին Սիրիա կվերադառնան քիմիական զենքի օգտագործման դեպքերի քննությունը շարունակելու: Այդ մասին երեկ հաղորդեց Ֆրանսպրես գործակալությունըՙ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրներ:
«Մենք գոհ ենք, որ ՄԱԿ-ի տեսուչներին վերադարձնելու մեր հետեւողական կոչերը արձագանք գտան: ՄԱԿ-ի փորձագետների խումբը Դամասկոս կմեկնի սեպտեմբերի 25-ին», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: