ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական – ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի – մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք£ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների – հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման – այլ մեքենայությունների պատճառ դարձավ£ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետ-աբար որ-է իրավական հետ-անք չի կարող առաջացնել£
Հայաստանի Հանրապետությունը – Թուրքիան անդամակցում են Առ-տրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որ-է առ-տրային սահմանափակում չի կարող կիրառել£ Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների – ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով£
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային – կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական – բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ – ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով: Ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման – նվազեցման, ինչպես նա- սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը: Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների – ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության:
Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին£