Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՄՈՆ ԿՐԲԵՑ. «ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

21/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Սեպտեմբերի 19-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում տեղակայված վագոնում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո հրեական մշակույթի «9 Դարպաս» 14-րդ միջազգային փառատոնի «Գնացք Լուստիգ, հույսի գնացք» ծրագրի շրջանակներում: Այս փառատոնը մեկ տարի առաջ կազմակերպել էր նաեւ «Մուսա լեռներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցեց ամերիկաբնակ պրոֆեսոր Շամմասյանը, իսկ անցյալ տարի բեմադրվեց հայտնի դրամատուրգ Առնոշտ Լուստիգի «Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար» հայտնի պիեսը, թե ինչպես են հրեաներին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: Եվ Բուբնի երկաթուղային կայարանն այդ իմաստով իզուր չի ընտրվել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդտեղից են Պրահայի հրեաներին ուղարկել Տերեզինի եւ այլ համակենտրոնացման ճամբարներ: Խիստ խորհրդանշական էր նաեւ միջոցառման անցկացման վայրը: Ընտրվել էր 1940 թվականներին բնորոշ մի գնացքի վագոն, որտեղ էլ ցուցադրվեց ԱՄՆ-ում 1919 թվականին նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմըՙ «Հոշոտված Հայաստան»-ը, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառման կազմակերպիչ Շիմոն Կրբեցը նշեց, որ ցուցադրությունը նվիրվում է ամերիկահայ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հիշատակին, ով, լինելով ցեղասպանության ականատես, նկարահանվել է այդ ֆիլմում: Ավելին, ֆիլմի համար հիմք է հանդիսացել նրա գրած գիրքը, որտեղ Արշալույսը պատմել է ցեղասպանության ընթացքում իր ընտանիքի ապրած դաժանությունները: Հրաշքով փրկված աղջիկը, զարհուրելի ապրումներից հետո երկար տարիներ չի թողել որեւէ մեկն իրեն մոտենա: Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Շիմոն Կրբեցը ներկաներին պատմեց Առաջին համաշխարահային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի, երիտթուրքական կառավարության ռասիստական քաղաքականության մասին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց հայերի ցեղասպանությանը:

1,5 միլիոն հայերի տեղահանումն ու ոչնչացումը նա համարեց ոչ միայն մարդկային, այլեւ մշակութային ցեղասպանություն, քանի որ այդ ընթացքում ավերվել են նաեւ հայկական եկեղեցիներն ու մշակութային օջախները: Նա նաեւ նշեց, որ Հոլոքոսթին մասնակից գերմանացի ՍՍ-ականներից շատերը, այդ թվումՙ Ռուդոլֆ Հելսը, 1910-ական թվականներին վկան են եղել հայերի ցեղասպանության: Շիմոն Կրբեցը մանրամասն նկարագրեց, թե ինչպես են կատարվել հայերի տեղահանումն ու ոչնչացումը: Այնուհետեւ բանախոսը կանգ առավ Ավրորա Մարտիկանյանի եւ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պատմության վրա, ներկայացրեց Արշալույս-Ավրորայի, ինչպես եւ ֆիլմի ճակատագիրը, քանի որ մեզ է հասել ֆիլմի ընդամենը 20-րոպեանոց մի հատված: Նույնիսկ անցյալ տարիՙ «Մուսա լեռներ» գիտաժողովից հետո Պրահայում Թուրքիայի դեսպանությունը փորձ է արել ազդել փառատոնի կազմակերպիչների վրա: Եվ քանի որ մինչ այսօր Թուրքիայի պետությունը չի ընդունում ցեղասպանությունը, ըստ Կրբեցի, իրենք ավելի հաստատակամ են Հայոց ցեղասպանության մասին խոսելու եւ այսպիսով կանխարգելելու հետագա ցեղասպանությունները:

Ցեղասպանությունների կանխարգելման թեման իր ելույթում շարունակեց նաեւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը , որը բարձր գնահատեց փառատոնի կազմակերպիչների կատարած աշխատանքը, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին այս թեման հայերի համար մնում է ոչ միայն անցյալում, այլեւ իբրեւ ներկայի ու ճակատագրի անբաժանելի մի մաս: «Մենք իբրեւ ժողովուրդ եւ պետություն միջազգային հանրությանը ապացուցում ենք, որ շարունակում ենք մեր հավերժ ճանապարհը եւ դրանով ցույց տալիս, որ նման հանցագործությունը չի կարող նորից կրկնվել»,- ասաց դեսպանը: «Սակայն Հայոց ցեղասպանության դառը դասերը միայն հիշողություն չեն աշխարհի պատմության մեջ, այլ նաեւ ավելի ցցուն են դարձնում Հոլոքոսթի, Ռուանդայի, Դարֆուրի եւ շատ այլ ողբերգություններ»: Դեսպանը շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում, այդ թվումՙ Չեխիայում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնող անհատներին եւ կազմակերպություններին, եւ հույս հայտնեց, որ նման միջոցառումները միգուցե աստիճանաբար հասունացնեն նաեւ մարդկության դեմ կատարված հանցագործության ճանաչմանը Չեխիայի կառավարության կողմից:

Ծրագրի երաժշտական մասում «Մուզիկա Պոետիկա» չեխական երգչախումբը կատարեց հայկական հոգեւոր երգեր, իսկ վերջում Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը արամեերենով կատարեց «Քադիշ» երգը եւ ելույթը եզրափակեց «Տեր ողորմյա»-ով, այդպիսով ընդգծելով նաեւ երաժշտական առնչությունները:

Վերջում հիշեցնենք, որ «9 Դարպաս» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-24-ն անցկացվող միջոցառումները նվիրվում են ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հիշատակին: Փառատոնը անցկացվում է Չեխիայի եւ Սլովակիայի նախագահների հովանու ներքո:

«Օրեր» եվրոպական ամսագիր, Լուսանկարները «Օրեր»-ի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱԼԻ ՕԶԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական