Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանն աստիճանաբար բարելավում է դիրքերըՙ մոտենալով առաջատարներին: 6-րդ տուրում նա նոր հաղթանակ տոնեց նորվեգացի Բենջամին Արվոլայի նկատմամբ ու վաստակեց 4 միավոր: Սամվելը 1,5 միավորով է հետ մնում միանձնյա առաջատար Յույ Յանյիյից, որը կարեւոր հաղթանակ տոնեց մինչ այդ իր հետ աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Սետուրամանի նկատմամբ: 5-ական միավորով չինացի շախմատիստին հետապնդում են Ալեքսանդր Իպատովը, Յուրի Ելիսեեւը, Սահաջ Գրովերը եւ Դաս Դեբաշիսը:
Տուրն անհաջող էր միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանի համար, որը պարտվեց Վլադիսլավ Կովալյովին: Վահեն 3,5 միավորով 42-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 3,5 միավորով զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: Մարիան հաղթեց բրազիլուհի Լարիսա Իչիմուրա Բարբոսային: 5,5 միավորով առաջատարի դերը ստանձնեց ինդոնեզացի Վարդա Մեդինանՙ պարտության մատնելով ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային: 5 միավորով 2-րդ տեղում ռումինուհի Իրինա Բուլմագան է, որը ոչ-ոքի խաղաց Դեյսի Կորիի հետ: