Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՌԱԳԼՈՒԽ ՎԻՇԱՊԸ» ԳԼԽԱՏՎԵՑ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դորտմունդի «Բորուսիան» անհաջող մեկնարկեց չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարումՙ Նեապոլում 1-2 հաշվով զիջելով տեղի «Նապոլիին»: 2 թիմերն էլ այդ պահին իրենց երկրների առաջնությունների առաջատարներն էին եւ նրանց հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

Խաղի նախօրեին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք էր հայտնել, թե «Բորուսիան» եվրոպական թիմերից ներկայումս ամենալավ ֆուտբոլն է ցուցադրում: Իսկ ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը «Բորուսիային» համեմատել էր եռագլուխ վիշապի հետ: Ցավոք, Նեապոլում այդ վիշապը գլխատվեց:

Ընդհանուր առմամբ խաղն անհաջող դասավորվեց «Բորուսիայի» համար: 29-րդ րոպեին դաշտի տերերից Գոնսալո Իգուաինը բացեց հաշիվըՙ խփելով եվրոգավաթներում «Նապոլիի» հոբելյանականՙ 100-րդ գոլը: Քիչ անց մրցավարին վիրավորելու համար «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեռացվեց պահեստայինների նստարանից: Իսկ առաջին խաղակեսի ավարտին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը եւ հյուրերը մնացին 10 հոգով:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում 75 րոպե անցկացրեց ու իր տեղը զիջեց Յոնաս Հոֆմանին:

Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:

Ռաֆայել Բենիտես («Նապոլի») – Մենք շատ լավ խաղացինք ու պետք է շարունակենք աշխատանքը: Գիտեինք, որ «Բորուսիան» շատ վտանգավոր եւ ուժեղ թիմ է, հատկապես երբ խաղում է Ռոբերտ Լեւանդովսկին: Նույնիսկ երբ դորտմունդցիները 10 հոգով մնացին, նրանք փորձում էին վերականգնել հավասարակշռությունը: Շնորհակալ եմ տղաներից խաղի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից:

Խաղավարտին մենք ձեռքից բաց թողեցինք առավելությունը եւ սեփական դարպասը գոլ ընդունեցինք: 3-րդ գոլը խփել չկարողացանք եւ ստիպված էինք մինչեւ խաղի ավարտը գործել մեծ ճնշման տակ: Մարզադաշտում ցնցող մթնոլորտ էր: Մենք հիանալի ֆուտբոլասերներ ունենք: Տեսնենք, թե որքան առաջ կարող ենք գնալ այս մրցաշարում: Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա») – Այսօր չկարողացանք մեր լավագույն խաղը ցուցադրել, սակայն դեռ ոչինչ կորած չէ: Այս խաղում ամեն ինչ վճռեցին դետալները: Այժմ մենք գիտենք, թե ինչպես հաղթել «Նապոլիին», եթե լավ խաղանք: Մենք ագրեսիվ չէինք գործում: Եթե չլինեին իմ եւ դարպասապահի հեռացումներն ու Մաթս Հումելսի վնասվածքը, գուցե դրական արդյունքի հասնեինք: Սակայն այսօր շատ բան հակառակը ստացվեց: Ես անխելք գտնվեցի եւ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Արդեն թիմին եւ մրցավարին ներողություն եմ հայտնել:

F խմբում կայացած մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»:

«Այաքսի» նկատմամբ սեփական հարկի տակ տոնած տպավորիչ հաղթանակով (4-0) սկսեց մրցաշարը «Բարսելոնը»: Հանդիպման հերոսը Լիոնել Մեսին էր, որը հեթ տրիկի հեղինակ դարձավ: Դա չեմպիոնների լիգայում Մեսիի 4-րդ հեթ տրիկն էր: Այդ ցուցանիշով արգենտինացի ֆուտբոլիստը գերազանցեց գերմանացի Մարիո Գոմեսին ու իտալացի Ֆիլիպո Ինձագիին, որոնք 3-ական անգամ էին նման հաջողության հասել: Մեսին չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 62-ի: Նա այդ ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաուլին, որը 71 գոլ է խփել:

H խմբի մյուս խաղում էլ «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»:

Իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց «Չելսին»ՙ Լոնդոնում 1-2 հաշվով զիջելով շվեյցարական «Բազելին»: E խմբի մյուս խաղում «Շալկե-04-ը» 3-0 հաշվով հաղթելով «Ստյաուային», գլխավորեց աղյուսակը:

G խմբում Մադրիդի «Ատլետիկոն» 3-1 հաշվով հաղթեց «Զենիթին», իսկ «Պորտոն» Վիեննայում առավելության հասավ «Աուստրիայի» նկատմամբ (1-0):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական