Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ` ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՎ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի նախաձեռնությամբ Մ. Նահանգներում լույս է տեսել «A Legacy of Armenian Treasures» (Հայկական գանձերի ժառանգություն) խորագիրը կրող գիրք-ալբոմ, որն իր մեջ նկարների տեսքով ներառում է թանգարանի գանձերի մի մասը հակիրճ նկարագրական տեղեկություններով եւ ուսումնասիրությամբ:

Երեկ, ազգային պատկերարահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ վերոնշյալ գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Տարիների ընթացքում Ալեք Մանուկյանի եւ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի կողմից տարբեր աճուրդներից գնված գանձերն այսօր դարձել են հպարտության առարկա յուրաքանչյուր հայի համար, քանզի նաեւ հենց դրանց շնորհիվ մենք ներկայանում ենք աշխարհին մեր մշակութային բազմամյա ժառանգությամբ:

«Հայկական գանձերի ժառանգություն. վկայություն մի ժողովրդի» գիրք-ալբոմի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Այս ժողովածուն շուրջ տասը տարվա աշխատանքի արդյունք է եւ մենք ութ տարբեր մասնագետների աջակցությամբ պատրաստեցինք այս գիրքը, որը բաղկացած է 336 էջից եւ 160 լուսանկարներից: Ալբոմում զետեղված են թանգարանի նմուշների մի մասը. գորգեր, մագաղաթներ, եկեղեցական սպասքներ եւ զգեստներ, հին տպագիր հրատարակություններ, մետաղադրամների հավաքածուներ եւ այլն»: «Գիրքը, որի գլխավոր խմբագիրն եմ, ուղղված է ընդհանրապես հանրությանը: Այն ամբողջությամբ շարադրված է անգլերենով` մեր երիտասարդ սերնդի համար, սակայն իմ գրած ներածականը հայերեն եւ անգլերեն է: Խմբագրական կազմը ամեն ճիգ թափեց մասնագիտական ճշգրտությունը ապահովելու համար»:

Հատկանշական է, որ հրատարակիչների հետ պայմանավորվածության արդյունքում գիրքը կտարածվի ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, քանի որ այստեղ ժողովածուն ներկայացվում է Ալեք եւ Մարի Մանուկյանների թանգարանի կողմից:

Գիրքը կարող են պատվիրել նաեւ amazon.com կայքից:

Երվանդ Ազատյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց, որ գիրք-կատալոգի վրա ծախսված գումարով կարող էինք գնել Դետրոյթի կամ Հյուսիսային պողոտայի ամենալավ հատվածում բնակարան:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ շնորհավորեց հայ ժողովրդին նման գիրք-ալբոմ մատուցելու կապակցությամբ, որը, ըստ նրա, մեծ հպարտություն է բոլորի համար: Նախարարը կարեւորեց նաեւ մշակութային ամբողջ ժառանգության հավաքագրումն ու որպես գիրք լույսընծայումը:

Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի երկարամյա տնօրեն Լյուսի Արդաշը , գիրք-ալբոմի շնորհանդեսից հետո «Ազգ»ին ասաց.

«Մեր թանգարանի եւ այս գրքի ստեղծմամբ մենք փորձ ենք արել վերստեղծելու Հայաստանի մի փոքրիկ մասնիկը Սփյուռքի համար: Իմ հայացքով Հայաստանը հնագիտական գանձ է եւ ողջ երկիրն է պատմական թանգարան: Հրատարակելով այս գիրքը մենք հույս ունենք տեղեկացնելու հայերին եւ օտարներին մեր պատմական ժառանգության մասին: Սույն հրատարակությունը բարձրակետն է 9 գիտնականների ու խմբագիրների ուսումնասիրության: Մանուկյան թանգարանը ավարտվել է 1992 թ.-ին եւ պարունակում է մոտ 1500 ցուցանմուշ, որոնց մեծ մասըՙ 100 տարուց ավելի հնությամբ եւ դրանք ծնունդ են առել Արեւմտյան Հայաստանում: Թանգարանի ծնունդն ու զարգացումը պարտական են հանգուցյալ Ալեք Մանուկյանին եւ Փառեն արք. Ավետիքյանին, որ իրականում ցուցանմուշների հավաքումը ձեռնարկել էր թանգարանի գոյություն առնելուց դեռ շատ առաջ»:

Այս հատուկ առիթով Երեւանում էր գտնվում նաեւ հրատարակչության խմբագիր Ալիս Նիկողոսյանը , որ Ուեյն համալսարանի հրատարակչատանն աշխատած տարիներին 1000-ից ավելի գիրք է պատրաստել հրատարակության:

«Ազգի» հետ զրույցում նա ասաց. «Թիմային աշխատանք էր այս գիրք-ալբոմի հրատարակության բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելը: Սա Հայաստան իմ երկրորդ այցելությունն է: Այն, ինչ որ Հայաստանում պատահել է վերջին 14 տարիներինՙ անհավատալի է: Երեւանը աշխուժության ու գործունեության կենտրոն է դարձել: Ուրախ եմ, որ վկան եմ այսպիսի փոփոխության»:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ «Ազգի» հետ զրույցում նշեց, որ մի քանի անգամ եղել է Ալեք եւ Մարի Մանուկյանների թանգարանում եւ ցուցանմուշների մեծ մասը տեսել է. «Ամեն մի հավաքածու սահմանափակ թվով մարդու է հասանելի, իսկ ահա այս գրքի շնորհիվ ցանկացած վայրում հնարավորություն կլինի մշակութասեր հանրությանը ծանոթանալ այդ գանձերին: Գիրքը ունի անսահման հնարավորություններ մշակութային դաստիարակության համար»:

Իսկ Հայաստանի գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանն էլ նման գրքրեի առկայությունը շատ կարեւոր է համարում. «Նման գանձեր ներկայացնելը` հավաք կերպով, ժողովածուի տեսքով, մշակութային մեծ իրադարձություն է: Նման գրքերը շատ կարեւոր են, քանի որ այն ամբողջ աշխարհում կներկայացնի հայկական մշակույթը: Տեսնելով արտաքին տեսքն ու ներքին բովանդակությունը, հասկացա, որ հրաշալի կերպով է այդ ամենը ներկայացված»:

Արվեստաբան Լեւոն Չուքասզյանը , որ օրվա գլխավոր բանախոսն էր, իր հերթին նշեց. «Շրջանառության մեջ է դրվել մի ամբողջ ժառանգություն, որը Ցեղասպանությունից հետո ցրվել է ամբողջ աշխարհում եւ շատ ջանքեր էր հարկավոր այն նորից հավաքելու համար: Ալեք Մանուկյանի արած գործը բացառիկ է, քանի որ հայերի կողմից ստեղծված շատ մշակութային գանձեր են ցրվել եւ այժմ գտնվում են տարբեր անհատական հավաքածուներում ու միայն Ալեք Մանուկյանն է հավաքել դրանք»:

Գիրք-ալբոմի շնորհանդեսից հետո մշակույթի նախարարության կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման համար պատվոգրեր հանձնվեցին Ուեյն պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Ալիս Նիկողոսյանին եւ Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի երկարամյա տնօրեն Լյուսի Արդաշին:

Իսկ ահա հայտնի մտավորական եւ վերոնշյալ գրքի խմբագիր Երվանդ Ազատյանին պարգեւատրեցին Գրիգոր Նարեկացի հուշամեդալով` արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման եւ հանրահռչակման համար:

Նշենք, որ Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատուն-թանգարանի բացումը տեղի է ունեցել դեռեւս 1992 թ. հոկտեմբերի 11-ին: Գանձատան շենքը հայ նորագույն շրջանի ճարտարապետության լավագույն կառույցներից է, հեղինակն է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:

Շնորհանդես-հանդիսությունը, որը վարում էր մշակույթի նախարարության արտասահմանյան կապերի պատասխանատու Սեյրանուհի Գեղամյանը , պարբերաբար ընդմիջվում էր համերգային ելույթներով, իսկ վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական