Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ

17/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թունավորում չի եղել, սակայն չի բացառվում, որ կլինի

Գործող օրենքը պահանջում է, որ խաղալիքները պարտադիր սերտիֆիկացում անցնեն: Ներկրվող մանկական խաղալիքները նախկինում ստուգվում էին հենց մեր երկրի սահմանի վրա, սակայն հիմա օրենքում կատարված փոփոխության համաձայն` պարտադիր ստուգումն անցնում են միայն վաճառքի հանելուց առաջ:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ կան զարգացած երկրներ, որտեղ նույնպես խաղալիքները ստուգվում ու սերտիֆիկացվում են վաճառքի դնելուց առաջ. «Օրինակ` այդպես է Դանիայում, սակայն Հայաստանը Դանիա չէ»: Արմեն Պողոսյանը, ըստ իր իրազեկվածության, ասում է, որ խաղալիքներից թունավորման դեպքեր Հայաստանում դեռեւս չեն արձանագրվել, սակայն չպետք է բացառենք, որ հետագայում կարող են արձանագրվել:

Արմեն Պողոսյանը, սակայն, նշում է դեպքեր, երբ խաղալիքները ստուգել են, դրանց մեջ գտել են թերություններ ու արգելել վաճառքը:

Խաղալիքների որակի վերահսկողությամբ զբաղվում է էկոնոմիկայի նախարարության համապատասխան ենթաբաժինը, սակայն, ըստ սպառողների պաշտպանի, բոլոր խաղալիքները չէ, որ անցնում են լաբորատոր փորձաքննություն: Իսկ խաղալիքների ստուգման մեխանիզմը հետեւյալն է` խանութ տանելուց առաջ նախ պետք է տարվի լաբորատորիա եւ ստուգվելուց հետո ստանա որակի վկայականը: Բայց օրենքից դուրս գործողները օրենքն էլ, մեխանիզմն էլ կարողանում են շրջանցել:

Երեկ «Զարկերակ» ակումբումՙ ասուլիսի ժամանակ սպառողների պաշտպանը խորհուրդ տվեց ապահովության համար խուսափել չինական խաղալիքներից: «Ազգի» հարցին` իսկ ինչպիսի՞ն է տեղական արտադրության խաղալիքների որակը, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Տեղական խաղալիքները շուկայում քիչ են: Ամեն դեպքում` պետք է գերադասենք մեր արտադրանքը»: Բանախոսը հիշեց նաեւ «Արմենթոյ» խաղալիքներ արտադրող ընկերության մասին, որը փակվեց: (Ամերիկահայ Ռուբեն Թերզյանի հիմնած «Արմենթոյ» ձեռնարկությունը տարիներ առաջ, ցավոք, տեղացի պարտնյորի մեղքով ոչնչացվեց: Սա խաղալիքներ արտադրող հայկական առաջին ձեռնարկությունն էր, որի արտադրանքը մտավ նաեւ ռուսական շուկա): Սպառողների պաշտպանը, իմ տպավորությամբ, խաղալիքների տեղական արտադրության մասին ըստ պատշաճի տեղեկացված չէր, ավելին` երեկ ասուլիսի գալու նրա նպատակն էր հանդես գալ հօգուտ, ինչպես ինքն ասաց, մեծ ու նորմալ խանութների, որտեղ իբր թե վաճառվող ապրանքներն ավելի լավն են, քան փոքր կրպակներում ու տոնավաճառներում դրվածները: Համենայն դեպս, այս խորհրդով սպառողների պաշտպանն առաջին հերթին պաշտպանում էր այդ խանութների սեփականատերերի շահերը:

Իսկ մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը շեշտեց, որ խոսքը ոչ թե խանութների, այլ բրենդային խաղալիքների մասին է, քանի որ դրանք արտադրող ընկերությունները իբր խստորեն հետեւում են խաղալիքի արտադրության նորմերին:

Ըստ բժշկուհու` խաղալիք ընտրելիս պետք է առաջնորդվել մի քանի գործոններով` հաշվի առնել ապրանքի անվտանգությունը, տարիքին համապատասխանությունը եւ երեխայի առողջական առանձնահատկությունները: Մինչեւ 1 տարեկան երեխաների համար խաղալիք ընտրելիս հարկ է հաշվի առնել, որ այդ տարիքում երեխան խաղալիքը մտցնում է բերանը, հետեւաբար այն պետք է լինի փափուկ, ռետինե եւ զերծ PVC կոչվող նյութից (տուփի վրա պետք է գրված լինի PVC free): Մինչեւ 3 տարեկան երեխաների խաղալիքները չպետք է լինեն մանր մասնիկներով, որպեսզի երեխաները կուլ չտան դրանք: Ընդհանրապես, ամեն խաղալիքի վրա պետք է գրված լինի, թե որ տարիքի համար է նախատեսված:

Իսկ ալերգիա ունեցող երեխաների ծնողները անհրաժեշտ է, որ խուսափեն փափուկ խաղալիքներ ընտրելուց, որովհետեւ դրանք հավաքում են փոշու տզեր. «Փափուկ անկողինը, կահույքը նույնպես փոշու կուտակիչներ են եւ սրում են ալերգիաները», ավելացնում է բժշկուհի Բաղդասարյանը: Ի դեպ, վերջինս իր փորձի ընթացքում խաղալիքներից թունավորման դեպքեր չի տեսել, սակայն նշում է, որ ծանր մետաղներից թունավորումները մի օրում չէ, որ ի հայտ են գալիս:

Վերջում բանախոսները եկան եզրահանգման` խաղալիք ընտրելու պատասխանատվությունը ծնողինն է, իսկ վաճառքի պատասխանատվությունը` առաջին հերթին վաճառող ընկերությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ ՄՈՏ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸՙ ԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸՙ ԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական