2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի հոկտեմբերի 19-ին: Այդ օրը Լայպցիգում Շտիգլիցը կմենամարտի նիգերիացի Իսաակ Էկպոյի հետ: Եթե Շտիգլիցին հաջողվի պահպանել չեմպիոնական գոտին, ապա հաջորդ մենամարտն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նա կանցկացնի Արթուր Աբրահամի հետ: Դա կլինի 2 բռնցքամարտիկների արդեն 3-րդ մենամարտը: Հիշեցնենք, որ առաջին մենամարտում Աբրահամը հաղթել էր ու նվաճել էր WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիղոսը: Իսկ ահա մրցակիցների 2-րդ մենամարտը ժամկետից շուտ ավարտվեց Շտիգլիցի հաղթանակով, որն իրեն վերադարձրեց չեմպիոնական գոտին: