ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպում ունենալ Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նստաշրջանի օրերին: Այդ մասին հաղորդում է «Լոս Անջելես թայմս» թերթը:
Նշվում է, որ Օբաման եւ Ռոուհանին վերջերս կանոնավոր նամակագրական կապ են պահպանում եւ ցանկություն են հայտնում հանդիպելու ԱՄՆ-ում, երբ Ռոուհանին Նյու Յորք այցելի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ելույթ ունենալու համար:
Միացյալ Նահանգները եւ Իրանը բարձր մակարդակի անմիջական բանակցություններ չեն վարել 1979 թվականից ի վեր: