Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿ ՇՈՒԿԱՆՙ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ

13/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 կամարից 10-ի փոխարեն հարկեր են կառուցված

Ճարտարապետները, Փակ շուկայի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այլեւս չեն դիմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, դիմում են կառավարությանը: Ալեքսանյանի հարցազրույցներից հասկացել ենՙ մարդը չի հասկանումՙ ինչ կառույց է, ինչպիսի նշանակություն ունի, եւ չի հասկանում, որ պետք է աշխատեցնի առանց այն քանդելու: Թեպետ ունենք կառավարություն, գերատեսչություններ, որոնք, ըստ օրենքի, պետք է պահպանեն հուշարձանները, սակայն ոչինչ էլ չի արվում, եւ մայրաքաղաքն անընդհատ կորցնում է իր հուշարձանները: «Գործարարը մեղավոր չէ, նա գնել է, իր տարածքն է, իրեն թվում էՙ ինչ ուզում է, կարող է անել, բայց կառավարությունը նրա համար է, որ բռնի գործարարի ձեռքն ու թույլ չտա օրենք խախտել: Այլ երկրներում, երբ գերատեսչության ղեկավարները համաձայնում են, որ իրենց բոլոր ջանքերն իզուր են անցել, թողնում են պաշտոնըՙ ի նշան բողոքի: Ցավոք, այստեղ նման բան հնարավոր չէ», ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը :

«Կատարվածի ամենամեծ մեղավորը մշակույթի նախարարությունն է», ասում է ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը : «Չպետք է թույլ տրվեր, որ զրո նիշից ներքեւ շինարարություն իրականացվեր ու շինհրապարակ տեխնիկա մտներ: Դա ազատեց գործարարի ձեռքերն, ու նա սկսեց շինարարությունը», ասում են ճարտարապետներըՙ հավելելով, որ անզոր էին պայքարել օլիգարխի դեմ, անզոր էին նաեւ գերատեսչությունների ամենաթողության պատճառով, օրենքները ծառայեցվեցին ի շահ գործարարի:

Փակ շուկան կարելի է դասական օրինակ համարել, թե ինչպես է օրենքը խախտվում, գերատեսչությունները երբեմն կույր, խուլ ու համր են ձեւանում ի շահ օլիգարխի: Փակ շուկայի համար պայքարը երկու տարվա կյանք ունի: Ամեն ինչ սկսվեց, երբ մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն տվեց ու շուկայի տարածք բուլդոզերներ մտան: Փլվեց առաջին կամարը, հետոՙ երկրորդը, երրորդը: Այսօր շուկայի զարդը համարվող 20 կամարից 10 չկան: Դրանց փոխարեն գործարարը հարկեր է կառուցել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց, թե ինչու է նման հակամշակութային որոշումներ ընդունում: Նախարարին խոսելիս կարելի է տեսնել միայն զանազան ու երբեմն անիմաստ ու փողերի լվացման համար հրաշալի հիմք հանդիսացող փառատոների բացման կամ փակման արարողությունների ժամանակ: Սակայն այդ ժամանակ էլ նրան անհնար էր լինում հարց ուղղել. կամ նա շտապում էր, կամ էլ կարճ պատասխանում, որ ամեն ինչ լավ է լինելու: Փաստորեն, ըստ մշակույթի նախարարի, Փակ շուկայի լավ լինելն այսօրվա տեսքն է, առանց կամարների, զարդաքանդակների, «եվրոռեմոնտ» սեւ ապակիներով: Փաստորեն, երկու տարի շարունակ մշակույթի նախարարությունը օրենքներ է խախտել, իր լռությամբ նպաստել շուկայի աղճատմանն ու պաշտպանել օլիգարխի շահերը:

Օլիգարխի շահերն է պաշտպանել եւ երկու տարի շարունակ օրենք խախտել նաեւ քաղաքապետարանը: Նրանք հայտարարում էին, թե մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն է տվել, մենք էլ թույլ ենք տվել շինարարություն: Քաղաքապետարանի աշխատակիցները, ցավոք, երկու տարի շարունակ տեսողական լուրջ պրոբլեմներ ունեին եւ չէին նկատում, որ Ալեքսանյանը կատարում է ավելին, քան թույլ է տրված փաստաթղթով: Շուկայի աղճատումը վերջին պահին նկատեց Նարեկ Սարգսյանը, բայց միայն այն ժամանակ, երբ արդեն մայրաքաղաքի էքս ճարտարապետն էր ու անցել էր այլ պաշտոնի:

Հույսը կորցնելով, որ գերատեսչությունները երբեմն դեմ դուրս կգամ օլիգարխին, մի խումբ ճարտարապետներ դիմեցին գլխավոր դատախազություն եւ հայց ներկայացրին ապօրինության եւ շինարարական նորմերի խախտման համար: Պարզվեց, տեսողական լուրջ պրոբլեմ ունեն նաեւ դատախազությունում: Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ իրենք ուսումնասիրել են տարածքն ու որեւէ խախտում չեն նկատել: Խախտում չնկատեցին նաեւ ոստիկանները: Ստացվեց, որ չորս գերատեսչություն երկու տարի շարունակ աշխատել է ոչ թե հանուն հասարակության կամ օրենքի, այլ հանուն Սամվել Ալեքսանյանի: Այս հարցում կարելի է գնալ իրավական ճանապարհով եւ դատական հայց ներկայացնել վերոնշյալ չորս կառույցների դեմ, սակայն կռահելի է, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի:

Ի դեպ, հեռուստաընկերություններով արդեն պտտվում են գովազդային հոլովակներ, որ նորաբաց «Yerevan city» սուպերմարկետը աշխատանքի է հրավիրում վաճառողների: Ամենայն հավանականությամբ մինչեւ ամսվա վերջ Փակ շուկայի «Երեւան սիթի»-ն կբացվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆԻՑ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՋԱՏԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական