«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է«Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական Միության ընդհանուր գործողությունների ծրագրի «Սեւծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակում: AMAP-ի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են սույն թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրն իրականացնում են կազմակերպություններ հինգ երկրներից Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից եւ Մոլդովայից: Տեւողությունը 24 ամիս է: Ծրագիրը նպատակ ունի նպաստել մշակույթի անդրսահմանային փոխանակմանը տրամադրելով նորարարական, բազմալեզու ՏՏ պլատֆորմ հիմնված առկա բաց ծրագրային կոդով սոցիալական պլատֆորմների լուծումների վրա եւ հարմարեցված մշակույթի գործիչների (նկարիչներ, գրողներ, փառատոնների կազմակերպիչներ, եւ այլն), մշակութային օպերատորների (թատրոններ, թանգարաններ եւ այլն) եւ մշակութային շուկայի այլ դերակատարների գործունեությանը: