Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸՙ ԼԻՍԿԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այն, ինչ երեկ կատարվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, նման էր վատ բեմադրված շոուի: ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը նախ ափսոսանք հայտնեց, որ կատարվել է սպանություն, հետո արդեն անցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների ակտիվ պաշտպանությանը: Արմեն Հարությունյանը, ի տարբերություն Ռուբեն Սահակյանի, բուռն ելույթներ չէր ունենում, սակայն բովանդակային առումով ոչնչով չէր զիջում փաստաբանին: Պակասում էր միայն, որ Արմեն Հարությունյանն էլ ասեր` «Թոռնիկիս արեւ, հավատացե՚ք, Խաչատրյանները մեղավոր չեն»:

Լրագրողների հետ հանդիպմանը քննչական ծառայության պետը ներկայացրեց, թե քանի զենք է եղել եւ ինչպես է օգտագործվելՙ հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանին պատկանող ինքնաշեն հրացանը օրինական է: Թե ինչպես կարող է ինքնաշեն հրացանը լինել օրինական, դժվար է պատկերացնել, մանավանդ որ ինքնաշեն հրացանների առնչությամբ Քրեական օրենսգրքով հոդված է սահմանված: Սակայն Հարությունյանը պնդեց, որ օրինական է, քանի որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանը կա: Ենթադրելի է, որ հետին թվով մի հրամանագիր են ստորագրել, որ նախկին ոստիկանապետը իբր ինքնաշեն հրացան է նվիրել: Զարմանալի է, ինչո՞ւ է անհասկանալի արժանիքների համար նախագահի կողմից «Մարտական խաչի» արժանացած Խաչատրյանին ոստիկանապետը ինքնաշեն հրացան նվիրում: «Ոստիկանապետի հրաման կա զենք կրելու թույլտվության մասին: Միայն ինքնաշեն լինելու հանգամանքը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել», ասաց Հարությունյանը: Նա հավաստիացրեց, որ Բուդաղյանների վրա թիկունքից կրակոց չի եղել: Քննչականից ուսումնասիրել են Սուրիկ Խաչատրյանի բնակարանն ու հավաստիացնում են, որ բակի այդ հատվածի վրա Խաչատրյանները պատշգամբ չունեն: Մինչդեռ տնից կրակելու պարագայում պարտադիր չէ պատշգամբ ունենալ. պատուհանից էլ կարելի է կրակել: «Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել, իսկ Լորետա Բարսեղյանը չի բղավելՙ Սուրիկ էս ի՞նչ ես անում», ասաց քննչական ծառայության պետ:

Լրագրողների զարմանքը. «Հնարավո՞ր է, որ տան մոտ վիճաբանություն լինի, հնչի 13 կրակոց, եւ մարդը քնից չարթնանա»:

«Կարող է շատ խորն է քնել, ի՞նչ իմանանք»:

Քննչականում պատկերացում չունեն, թե ինչպես է առգրավված տեսագրությունը հայտնվել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների մոտ, ովքեր այն տարածել էին համացանցում եւ կատարվածի առնչությամբ բեսթսելլեր հորինել: «Այդ առնչությամբ նախաքննությունը ընթանում է», ասաց Հարությունյանը

Քննչականից չեն պարզել, թե դեպքից հետո ինչու է Գորիսի ոստիկանությունը ուշ եկել դեպքի վայր, քննչականից նաեւ խուսափում են պատասխանել հարցին, թե ինչու է Սուրիկ Խաչատրյանին պատկանող զենքը հայտնվել նրա թիկնապահի ու որդու մոտ: Այս առնչությամբ նրանք օրենքի խախտում չեն տեսնում, մինչդեռ Քրեական օրենսգրքի «Հրազենը կամ ռազմամթերքն անփութօրեն պահպանելը» 239 հոդվածում կարդում ենք, որ «Հրազենը կամ ռազմամթերը անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքը ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաեւ զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է տուգանքով, կալանքով կամ ազատազրկմամբ»: Հաշվի առնելով, որ Սուրիկ Խաչատրյանին պատկանող զենքից մարդ է մահացել, ապա սույն հոդվածով Սյունիքի նախկին մարզպետը պետք է ազատազրկվեր:

Քննչական ծառայության պետն անշուշտ գիտի այս հոդվածի եւ նրա դրույթի մասին, սակայն չի բարձրաձայնում, երեւի նպատակահարմար չէ ու, մեղմ ասած, ցրում է հարցը: Ընդհանուր առմամբ, այն հարցերին, որոնք դուր չէին գալիս Հարությունյանին, նա պատասխանում էր կիսատ-պռատ, լղոզված, կմկմալով: «Ազգ»-ի հարցինՙ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ հայտնաբերվե՞լ է, դա գործում առկա՞ է, Հարությունյանը օրենքներ կարդաց, շուռումուռ տվեց պատասխանը ու վերջում ասաց, որ Արտակ Բուդաղյանի արյան մեջ էլ ալկոլոհոլ են հայտնաբերվել: Մեր կրկնահարցինՙ «Եղե՞լ է Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ», Հարությունյանը ասաց. «Այ՚ո, եղել է»:

Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանի արյան մեջ ալկոհոլի հայտնաբերմանը, Հայկ Ալումյանի տեղեկացմամբՙ զինդատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ Բուդաղյանի արյան մեջ եղել է 4 պրոմիլե, մինչդեռ եղել է 1 պրոմիլե: Երեկ Հարությունյանը հաստատեց, որ Հարությունյանի արյան մեջ եղել է 1 պրոմիլե: Ի դեպ, 1 պրոմիլեն չի կարող լուրջ ազդեցություն թողնել:

Քննչականը չի պարզելՙ ի՞նչ պայմաններում է կրտսեր Խաչատրյանը թմրանյութ հայթայթել եւ օգտագործել:

Հարությունյանը հավաստիացնում է, որ կատարվածը ինքնապաշտպանություն է եղել: Լրագրողների դիտարկմանըՙ հնարավո՞ր է, որ 11 փամփուշտ կրակած անձը ինքնապաշտպանվե՞ր, երբ հակառակ կողմից հնչել է 2 կրակոց, Հարությունյանը խուսափեց պատասխանից, միայն հավելեց, որ իրենք իրավական գնահատականներ կատարվածին չեն տալիս:

Նրա խոսքերովՙ Զարզանդ Նիկողոսյանը եւ Տիգրան Խաչատրյանը անմեղ էին, դա է պատճառը, որ նրանք ազատ են արձակվել: Ստացվում է, որ նրանք անօրինական են երկու ամիս կալանքի տակ պահվել, եթե անմեղ են. Հարությունյանը կրկին շփոթվեց. այդ առնչությամբ քննություն է տարվում:

Բազմաթիվ հրամանատարներից, զինվորականներից, Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներից բազմիցս ենք լսել գնահատանքի խոսքեր ինչպես Արտակ Բուդաղյանի մարդկային որակների, այնպես էլ հրամանատարական աշխատանքի վերաբերյալ: ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը երկու անգամ հրապարակավ հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանը իր հպարտություն հրամանատարներից է, նրա հրամանատարական որակները բարձր է գնահատել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մովսես Հակոբյանի ներկայացմամբՙ այն զորամասերը, որտեղ ծառայել է Բուդաղյանը, միշտ համարվել են լավագույնը: Գործընկեր հրամանատարների խոսքերովՙ Բուդաղյանը հաճախ իր գրպանից էր գումար տրամադրում զորամասի այս կամ այն հարցի լուծմանը:

Տարակուսելի է, որ բանակի լավագույն հրամանատարի կողքին այսօր կանգնած չէ պաշտպանության նախարարությունը, ոչ թե անիրավ կերպով նրան պաշտպանելու, այլ իրավազրկումից զերծ պահելու համար: Ի վերջո, բացի քննչական ծառայությունից ու Խաչատրյանների ընտանիքից եւ մտերիմներից, քչերն են հավատում, որ մեղավոր են Բուդաղյանները: Դա են վկայում լրատվամիջոցներով տպագրվող հոդվածները, տեսակետներն ու զանգերը, որ ստանում ենք քաղաքացիներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՇԱՁՈՂԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ Է ՊԵՏՔ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶԸՙ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ»-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶԸՙ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ»-ՈՒՄ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական