Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓԱՇԱԵՎՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՎՈ՞ՒՄ ԵՆ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Մեհրիբան Ալիեւայի «անհետանալու» խնդրին: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը շարունակում է իր «թանկագին կեսին» հեռու պահել նախընտրական քարոզչությունից: Ադրբեջանի առաջին տիկնոջ անունը ջնջված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մամուլից, էլեկտրոնային լրատվամիջոցներից, մի բան, որ ադրբեջանական քաղաքական ավանդույթների շրջանակներում չի տեղավորվում:

Սակայն եթե ուշադրություն դարձնենք հարեւան երկրից ստացվող տեղեկատվությանը, նկատելի կդառնա, որ իշխող վարչախումբն իրոք լուրջ կասկածներ ունի առնվազն Մեհրիբան Ալիեւայի մերձավոր հարազատների հանդեպ: Երեկ, մասնավորապես, virtualaz.org-ը Բաքվում գումարված Եվրոպա-Ադրբեջան ներդրումային խորհրդաժողովի մասին տեղեկատվությունը վերնագրել էր այսպես. «Հաֆիզ Փաշաեւի ակադեմիայում Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանին»:

Խոսքն Ադրբեջանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի մասին է, որի տնօրեն Հաֆիզ Փաշաեւը Մեհրիբան Ալիեւայի հորեղբայրն է: Վերջինս ոչ հեռավոր անցյալում զբաղեցնում էր ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ավելի վաղ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանն է եղել: Ակնհայտ է, որ «Հաֆիզ Փաշաեի ակադեմիայում Եվրոհանձնաժողովի նախագահը քննադատել է Ադրբեջանին» վերնագիրը պատահաբար չի ընտրվել: Այդ կերպ լրատվամիջոցը ցանկացել է «ինչ-որ բան ասել»:

Իսկ ի՞նչ է ասել Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը: Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Թորաֆ Պիլյան ընդգծել է, որ «տնտեսությունը (Ադրբեջանի) կախված է նավթային գործոնից, թույլ մրցունակ է եւ կոռումպացված»: Խորհրդաժողովի մյուս մասնակիցներն, ընդհակառակը, ըստ նաեւ «Թուրան» գործակալության, համարել են, որ Ադրբեջանի «վերջին քսանամյակի քաղաքական կայունությունը նրա տնտեսական զարգացման գրավականն է»:

Շեշտվում է նաեւ, որ ոչ ոք չի անդրադարձել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերին` «գերադասելով տնտեսական նպատակահարմարությունը»: Բայց դա բոլորովին այլ թեմա է: Մեզ ավելի կարեւոր է թվում, թե ինչո՞ւ հատկապես ընդգծվել է, որ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչն Ադրբեջանին քննադատել է «Հաֆիզ Փաշաեւի ակադեմիայում»:

Արդյոք այդպիսով չի՞ ակնարկվում, որ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ռեկտորը որոշակիորեն «թերացել է իր պարտականություններում»: Այսինքն, նա կարող էր միջոցառումն այնպես կազմակերպել, որ ընդհանրապես դրական համայնապատկերը «չխաթարվեր» տիկին Պիլյայի քննադատական դիտողություններով: Չէ՞ որ ակնհայտ է, որ ներդրումային հարցերով խորհրդաժողովը կազմակերպվել է նախընտրական քարոզչության նկատառումներով: Իշխող վարչախումբը դրանով փորձել է տպավորություն ստեղծել, թե «որքան կարեւոր գործընկեր է Ադրբեջանը Եվրոմիության համար», որ իր եվրոպացի գործընկերները «չափազանց բարձր են գնահատում տիրող քաղաքական կայունությունը եւ տնտեսական առաջընթացը»:

Իսկ ստացվել է այնպես, որ իրավիճակին ավելի քաջատեղյակ` Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավարը «փչացրել է» Իլհամ Ալիեւը տրամադրությունը: Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ ընդդիմադիր կուսակցության գրասենյակում, այլ` Ադրբեջանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, որի ռեկտորը Մեհրիբան Ալիեւի հորեղբայր Հաֆիզ Փաշաեւն է: Սա է վերոհիշյալ տեղեկատվության թողած տպավորությունը:

Իսկ եթե այդպես է, ապա չի՞ նշանակում, որ Իլհամ Ալիեւն իրոք Փաշաեւներին կասկածում է իր դեմ «նյութված դավադրությանն» առնվազն համակրելու մեջ: Ամենայն հավանականությամբ, նախագահի պաշտոնում «վերընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւը ձեռնամուխ է լինելու մերձավոր շրջապատում վերադասավորումներ անելու քայլերի: Եվ բացառված չէ, որ Փաշաեւների ընտանիքն ունենա կորուստներ: Մանավանդ որ ե՛ւ Հաֆիզ Փաշաեւը, ե՛ւ Արիֆ Փաշաեւը` Մեհրիբան Ալիեւայի հայրը, վաղուց հատել են թոշակային տարիքի սահմանը, եւ նրանց կարելի է անաղմուկ ուղարկել «վաստակած հանգստի»: Բայց դրանով կավարտվի՞, թե՞ կբացահայտվի իշխող ընտանիքի ներքին հակասությունների գաղտնիքը` խնդիրը դա է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԻԶԲՈՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ» ՍԻՆԴՐՈՄԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ԱՄԲՈՂՋ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԿՀԱՆՁՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ՈՐՈՇԵՑ «C-300»-ՆԵՐ ՎԱՃԱՌԵԼ ԻՐԱՆԻՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական