Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՄԱՆ ՊԱՍԻՎ ԽԱՂՈՎ ԴԺՎԱՐ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հավաքականը Երեւանում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Չեխերի նկատմամբ տոնած հաղթանակը մեծ ոգեւորություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, որոնք հավաքականի հերթական հաջողությանն ականատես լինելու ակնկալիքով էին երեկ տեղ զբաղեցրել «Հրազդան» մարզադաշտի տրիբունաներում: Թեեւ հավաքականի կազմում առկա կորուստներին, սպասվում էր, որ մեր ֆուտբոլիստները հենց խաղասկզբից իրենց ակտիվ գործողություններով մրցակցի դարպասը գրավելու ուղիներ կփնտրեն, ինչպես դա արել էին երեւանյան նախորդ հանդիպումներում: Սակայն այս անգամ մեր հավաքականի կողմից նույնիսկ մեկնարկային պոռթկմանն ու ակտիվությանն ականատես չդարձանք:

Այնպիսի տպավորություն էր, կարծես այս խաղում Հայաստանի հավաքականին հաղթանակն անհրաժեշտ չէր, եւ մեր ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը սեփական դարպասն անառիկ պահելն էր: Այլապես ինչով բացատրել այն պասիվ խաղը, որ ցուցադրեցին մեր ֆուտբոլիստները դանիացիների հետ մրցավեճումՙ հանդիպման մեծ մասն անցկացնելով սեփական կիսադաշտում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախընտրել էր խաղը կառուցել հակագրոհների վրաՙ հույս ունենալով նման խաղաոճով հասնել հաջողության: Սակայն դանիացիները մեր ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորությունից լրիվ զրկել էինՙ մամլիչ գործողություններ կիրառելով նրանց նկատմամբ: Այս ամենի արդյունքում առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Առանց այն էլ փոքր ուժերով հակագրոհող մեր հավաքականի խաղն առջեւի գծում չստացվեց:

Հանդիպման առաջին խաղակեսը շատ նման էր 4 օր առաջ Պրահայում չեխերի հետ կայացած խաղին, միայն այն տարբերությամբ, որ Երեւանում մարզական բախտը մեզ չժպտաց:

Իսկ ահա դանիացիները հենց խաղասկզբից դիմեցին վճռորոշ գործողություններիՙ մեծ ուժերով գրոհելով Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Գրեթե ողջ առաջին խաղակեսն անցավ հյուրերի խաղային եւ տարածքային առավելությամբ, որոնք մի քանի անգամ կարող էին գրավել Կասպարովի դարպասը: Բարեբախտաբար, այդ վտանգավոր պահերին հուսալի գործեց մեր դարպասապահը:

Թվում էր, թե ընդմիջումից հետո դաշտի տերերը կփոխեն մարտավարությունը եւ վերջապես կանցնեն հարձակողական ակտիվ գործողությունների: Սակայն երկրորդ խաղակեսն էլ կարծես առաջինի շարունակությունը լիներ, թեեւ մեր ֆուտբոլիստները որոշ չափով աշխուժացան: Գոլային առաջին իրական պահը ստեղծվեց 66-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, երբ խառնաշփոթ իրավիճակում գնդակը քիչ էր մնացել հայտնվեր դանիացիների դարպասում: Խաղավերջում էլ հիշարժան էր այս խաղում իր գեղեցիկ հնարքներով աչքի ընկած, սակայն որոշ դրվագներում անհատական խաղով տարված Արաս Օզբիլիսի տուգանային հարվածը, որը հեռացրեց դարպասապահը:

Իսկ ահա դանիացիները, շարունակելով իրենց ակտիվ խաղը, ի վերջո հասան իրենց նպատակին: 73-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում անզգույշ խաղաց խաղասկզբում դեղին քարտի արժանացած Վարազդատ Հարոյանըՙ գցելով մրցակցին: Այդ դրվագի համար մեր հավաքականը կրկնակի պատժվեց: Մրցավարը 11 մ հարված նշանակեց Կասպարովի դարպասին, եւ դաշտից հեռացրեց Հարոյանին: Դանիել Ագերը հստակ իրացրեց հարվածըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմին:

Այսպես Հայաստանի հավաքականն իր հերթականՙ արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց երեւանյան ընտրական մրցախաղում, որն, ի դեպ, հոբելյանական էրՙ 100-րդը, աշխարհի եւ Եվրոպայի ընտրական մրցաշարերում: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում գործնականում կորցրեց երկրորդ տեղի համար պայքարը շարունակելու հնարավորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆ ՀՈՎԻԿ ԱՂԻՆՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական