Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Ամերիկայի հայկական համայնքինՙ ցուցաբերել իր խորին մտահոգությունը Սիրիայի բնակչության, այդ թվում եւ Սիրիայում գտնվող հայության ճակատագրի համար:
ANCA-ն Կոնգրեսում տարածել է նամակներ, որոնցով կոչ է անում Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամներինՙ չտալ օրենսդրական թույլտվություն Միացյալ Նահանգներին ռազմական հարձակման ենթարկելու Սիրիան:
ԱՄՆ-ի օրենսդրականներին ուղղված իր նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Հաչիկյանը նշել է, որ բռնության նման սրումը ամենայն հավանականությամբ կհասցնի լրացուցիչ վնասներ քրիստոնյա համայնքներին` ներառյալ Սիրիայի հայ փոքրամասնությանը: «Արդեն չափազանց շատ արյունահեղություն, դաժանություն ու տառապանքներ են եղել: Եվ ագրեսիայի սրումը ոչ կփրկի մարդկանց կյանքը, ոչ էլ խաղաղություն կբերի», նշել է Քեն Հաչիկյանը: