Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Լեւոն Արոնյանը պահպանել է վարկանիշն (2813) ու 2-րդ հորիզոնականը: Անփոփոխ է մնացել նաեւ դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենի վարկանիշըՙ 2862: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը վարկանիշը ավելացրել է 10-ով (2794) եւ 5-րդ տեղից բարձրացել է 3-րդ հորիզոնականՙ այնտեղից դուրս մղելով իտալացի Ֆաբիանո Կարուանային, որը վարկանիշը նվազեցրել է 17-ով (2779):

Անփոփոխ են մնացել լավագույն տասնյակում տեղ գրաված մյուս շախմատիստների վարկանիշները: 4-րդ հորիզոնականը 2785 վարկանիշով զբաղեցնում է Ալեքսանդր Գրիշչուկը: 6-10-րդ տեղերում են Վիշվանաթան Անանդը (2775), Շահրիյար Մամեդյարովը (2775), Սերգեյ Կարյակինը (2772), Հիկարու Նակամուրան (2772) եւ Վեսելին Թոփալովը (2769):

Բացի Արոնյանից, եւս 5 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների կազմում: Անփոփոխ են մնացել Սերգեյ Մովսիսյանի (2699, 51-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանի (2691, 59-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանի (2671, 72-րդ տեղ) եւ Տիգրան Պետրոսյանի (2660, 91-րդ տեղ) վարկանիշները: Իսկ ահա ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2653) եւ 98-րդ տեղից նահանջել է 100-րդ հորիզոնական:

Կանանց դասակարգման ցուցակի անփոփոխ առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2696): Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607), Աննա Մուզիչուկը (2585), Չժաո Սյուեն (2579), Նանա Ձագնիձեն (2556), Ցզյույ Վենցզյունը (2535), Կատերինա Լահնոն (2532), Նադեժդա Կոսինցեւան (2531) եւ Պիա Կրամլինգը (2515):

Հայաստանից 100 ուժեղագույն շախմատիստուհիների թվում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան պահպանել է իր 2470 վարկանիշըՙ մեկ հորիզոնականով նահանջելով 29-րդ տեղը: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը, որ վերջերս Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, զգալիորեն բարելավել է ցուցանիշները: Նա 15-ով բարձրացրել է վարկանիշը (2469) եւ 36-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ հորիզոնական:

Հայաստանն իր միջին վարկանիշով (2661) պահպանել է 4-րդ հորիզոնականը: Առջեւից են ընթանում Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703) եւ Չինաստանը (2669): Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639) եւ Իսրայելը (2630): Ադրբեջանը 2623 վարկանիշով 13-րդ տեղում է, Վրաստանը (2593) 17-րդն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական