Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 6-ին Պրահայում չեխերի հետ կայանալիք ընտրական մրցախաղին: Հավաքականի առաջին բաց մարզմանը ներկա չէր Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ չէր ժամանել Երեւան: Մարզվողների թվում էր նաեւ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Ակտոբեի» վերջին հանդիպմանը: Երեւանում Ռոբերտը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել էր, որ վնասվածքը լուրջ չէ: Եթե Արզումանյանը հասցնի լրիվ ապաքինվել, ապա կմասնակցի չեխերի հետ հանդիպմանը: Ի դեպ, Արզումանյանի խաղը գրավել է ռուսական թիմերիՙ «Անժիի», «Վոլգայի» եւ «Կռիլյա Սովետովի» մարզիչների ուշադրությունը: Նրանց դուր է եկել հայ ֆուտբոլիստի խաղը Եվրոպայի լիգայի մրցաշարում Կիեւի «Դինամոյի» հետ մրցախաղում:

Բաց մարզումից հետո հավաքականի 3 անդամներըՙ Ռոման Բերեզովսկին, Յուրա Մովսիսյանն ու Լեւոն Հայրապետյանը հանդիպել են լրագրողներին:

Ռոման Բերեզովսկի – Եթե նկատել եք, մենք ընտրական այս մրցաշարում դեռ օպտիմալ կազմով չենք խաղացել. մշտապես եղել են վնասվածք ունեցող եւ որակազրկված ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ հենց դա էր մեզ խանգարում ավելի շատ հաղթանակներ տոնելու: Հավաքականի ֆուտբոլիստների համար շատ կարեւոր է խաղային պրակտիկա ունենալը: Ինձ համար կարեւոր էր, որ «Դինամոյի» կազմում 3 խաղ անցկացրեցի:

Յուրա Մովսիսյան – Բոլորին էլ քաջ հայտնի է, թե ինչպիսի ներուժ ունեն չեխերն ու դանիացիները: Երկուսի դեմ էլ խաղացել ենք, տարբեր արդյունքներ են գրանցվել: Առաջիկա խաղերը շատ բարդ են լինելու մեզ համար: Պետք չէ սպասել, որ Չեխիային հեշտությամբ կհաղթենք: Ոչ ոք թող չսպասի, որ Դանիային էլ այստեղ 8 գնդակ ենք խփելու, քանի որ մրցակցի հարկի տակ հաղթել ենք 4-0 հաշվով: Ակումբում մեր ելույթները չեն կարող ազդել հավաքականում մեր ցուցադրած խաղի որակի վրա: Ուրիշ երկրների ֆուտբոլիստների համար հավաքականն այն նշանակությունը չունի, ինչ մեզ համար Հայաստանի հավաքականը: Մենք խաղում ենք հավաքականի պատվի, մեր ծնողների համար: Հավաքականում լավ մթնոլորտ է տիրում: Ալբանիայի հավաքականը թույլ թիմ չէր: Կարելի է շատ պատճառներ գտնել, թե ինչու պարտվեցինք: Այդ խաղում կարեւոր ֆուտբոլիստներ էին բացակայում: Այսօր թեկուզ մեկ ֆուտբոլիստի բացակայությունը հավաքականում շատ է զգացվում:

Լեւոն Հայրապետյան – Ես երկար ժամանակ չեմ խաղացել, սակայն իմ թիմում անհատապես մարզվում էի, որպեսզի մարզավիճակս պահպանեմ: Այժմ էլ ձգտում եմ, որ ավելի լավ խաղամ: Ինչ խոսք, հավաքականում դժվար է յուրաքանչյուր խաղում տարբեր կազմով հանդես գալը, քանի որ ֆուտբոլիստները պետք է միմյանց հասկանան, հատկապես պաշտպանությունում: Իմ կարծիքով, չեխերի հետ պետք է փորձենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք Դանիայի հետ: Հարկավոր է հավաքվել ու գործել մեկըՙ բոլորի, բոլորըՙ մեկի համար սկզբունքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍԵՎ ԳԻՐՔԸ» ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական