Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «Orange ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ 2012»-ՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 30-ի երեկոյան «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը: Դրանք են Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպը, Նարե Սահակյանի «Համոյի սիրած ծաղիկը» պատմվածքը, Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթը եւ Շուշանիկ Թամրազյանի «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն:

«Ուրախությամբ եւ հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը, որոնք ստեղծվել են մրցույթի, ժյուրիի աշխատանքի, ընթերցասերների հետաքրքրության ու ներգրավվածության արդյունքում: «Orange գրքի մրցանակն» ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների միջոցով խթանելու հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ: Մրցույթը նաեւ թույլ տվեց նոր անուններ բացահայտել», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Շնորհանդեսին ներկայացված գրքերից «Մաշկացավը» ժամանակակից պատմություն է: Այն, հեղինակի բնորոշմամբ, անտիվեպ է, որը ներկայացնում է նույն պատմության տարբեր պատառիկները տարբեր տեսանկյունից, տարբեր հերոսների աչքերով, իրականության տարբեր ըմբռնումներով:

«Համոյի սիրած ծաղիկը» պատմվածք է մի ընտանիքի մասին, որի անդամները հաճախ չեն զրուցում միմյանց հետ, որի ամենօրյա կյանքի շիկացած մթնոլորտում, շահերի բախման կենտրոնում մարդկանց ճակատագրերն են հայտնվում:

«Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթի գլխավոր հերոսները մանկական ստեղծագործություններում հաճախ հանդիպող կերպարներ են` կախարդ պառավն ու ագռավը: Այս հեքիաթը սակայն փորձ է անում բոլորովին այլ տեսանկյունից նայելու, ընկալելու այս կերպարներին, անգամ` ընդառաջ գնալու իրենց չարության մեջ այնքան անհետեւողական, հաճախ` ոչ թե չար, այլ չարաճճի, երբեմն միամիտ, մշտապես ծիծաղելի, նաեւ հանկարծակի հուզող այս երկու ընկերներին, որոնց չարությունը ոչ թե նրանց ուժն է, այլ թուլությունը:

Շնորհանդեսին ներկայացված «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն տարբեր ժամանակներում ու վայրերում հեղինակի որսացած բառերն ու հույզերն են, որոնք պարզ ու ազատՙ առանց մտքի կամ բովանդակության կանխորոշման, միավորվել են մեկ յուրօրինակ ռիթմում:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ներկայացրել են նախկինում երբեւէ չհրատարակված գրական երկ: «Orange գրքի մրցանակ 2012»-ին առաջին անգամ մասնակցեցին նաեւ Սփյուռքի` արեւելահայերեն կամ արեւմտահայերեն գրված ստեղծագործություններ: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 470 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով, իսկ հեղինակը ստացել է դրամական մրցանակ 500.000 դրամի չափով:

«Orange գրքի մրցանակի» նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, աջակցել սկսնակ եւ արդեն հայտնի գրողներին հրատարակել իրենց անտիպ ստեղծագործությունները:

«Orange գրքի մրցանակն» արդեն երկրորդ անգամ կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

«Orange գրքի մրցանակն» ամենամյա մրցանակ է: 2013 թվականի մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: Բոլոր մանրամասները` http://orangearmenia.am/book-prize/ էջում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴԱՍՏԱՆԸ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ

Հաջորդ գրառումը

ԳԻՐՔԻ ՄԸ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՐՔԻ ՄԸ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական