Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը Շիրակի թեմի առաջին առաջնորդն է եղել

Շիրակի հոգեւոր թեմի առաջին առաջնորդ, երջանկահիշատակ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի (1876-1937) անունն է կրում Գյումրու մի համեստ փողոց, որը սկսվում է քաղաքի կենտրոնական հրապարակի մոտից, Սբ Աստվածածին («Սբ Յոթվերք») եկեղեցու տարածքից: Անցած կիրակի օրվա պատարագից հետո այս փողոցի սկզբնամասում, եկեղեցու մուտքի դիմացի տան պատին, հայ բոլշեւիկների ձեռքով նահատակված հոգեւորականի անվամբ հուշատախտակ բացվեց:

Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը ժամանակի լուսավորյալ հոգեւորականներից մեկն է եղել. Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտելուց առաջ, որտեղ նաեւ դասավանդել է, գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, հետո նաեւ որպես ազատ ունկնդիր հետեւել է Դորպատի համալսարանի դասընթացներին: Աշխատակցել է «Արարատ» ամսագրինՙ հանդես գալով հոգեւոր թեմաներով քարոզներով, ուսումնասիրություններով, ռուսերենից ու գերմաներենից կատարած թարգմանություններով: Գրել է «Համառոտ պատմություն Տաթեւի վանքի», Գյումրու չորս եկեղեցու կառուցման համառոտ պատմությունը, այլ գործեր: 1920-21 թվականներինՙ հայ ժողովրդի համար խառնաշփոթ մի ճամանակաշրջանում, եղել է Գեւորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսի կողմից Երեւանի թեմից առանձնացված Շիրակի նորաստեղծ թեմի հիմնադիր առաջնորդը եւ այնքան է սիրվել ժողովրդի կողմից, որ այնուհետեւ հինգ տարի Սյունյաց թեմը ղեկավարելուց հետո Շիրակի թեմական պատգամավորական ժողովի կողմից միաձայն նորից ընտրվել է Շիրակի թեմակալ առաջնորդ եւ վերադարձել այստեղ: Նա Շիրակի հոգեւոր կյանքը ղեկավարել է ընդհանուր հաշվով ինը տարի: Ընտրվել է նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ, պաշտոնավարել Մայր աթոռում, 1935 թ. սկզբներին նշանակվել Երեւանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ: 1937 թվականին պետանվտանգության մարմինների կողմից ձերբակալվել, գնդակահարվել է, 1957-ին արդարացվել…

Հուշատախտակին պատկերված Արտակ սրբազանի դիմապատկեր-խորաքանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Սամվել Պողոսյանն է: Բացման արարողությունը կատարվեց հոգեւոր դասի կողմից, գյումրեցի հավատացյալների, քաղաքացիների, լրագրողների մասնակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ` ՀԱՅԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՙ ՆՈՒԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԷՋ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՙ ՆՈՒԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԷՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական