Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ՞ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ»

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի էքս-նախագահ Այազ Մութալիբովը, որ երբեք քաղաքականությամբ չզբաղվելու երդման դիմաց Իլհամ Ալիեւից նախագահական թոշակ եւ մերձքաղաքային ամառանոց էր ստացել, «արդեն մեկ ամիս է, ինչ անհետացել է»: Այդ մասին երեկ հաղորդել է «Թուրան» գործակալությունը: Լրատվամիջոցի աղբյուրը տվյալ դեպքում Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն է: Վերջինիս խոսքերով, «ներկայումս Այազ Մութալիբովը Բաքվում չէ եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա»: Virtualaz.org-ը մեկնաբանության համար դիմել է Արազ Ալիզադեին, որն ասել է հետեւյալը. «Ես պարզապես ասել եմ, որ նրա (Մութալիբովի) տեղակալը կամ օգնականը չեմ, որպեսզի իմանամ նրա տեղաշարժերի մասին: Իսկ իրականում ես գիտեմ, թե որտեղ է Մութալիբովը, նրա հետ շփվում եմ:

Բայց նա չի ուզում, որ իրեն անհանգստացնեն: Նա Ադրբեջանում է» /տես`http://haqqin.az/news/9381/:

Ալիզադեի այս հայտարարությունը կարծես ավելի է խճճում հարցը: Եթե Մութալիբովի «անհետացումը» կապված չէ նրա առողջական կամ կենցաղային այլ խնդիրների հետ, եւ նա գտնվում է Ադրբեջանում, «բայց չի ցանկանում, որ իրեն անհանգստացնեն», ուրեմն դրդապատճառները քաղաքական են:

Փաստորեն Մութալիբովը չի ցանկանում, որ «իրեն անհանգստացնեն» Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեմայով: Իշխանություններին նա խոստացել է երբեք քաղաքականությամբ չզբաղվել, հրաժարվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնից: Բայց ի՞նչ արժեք ունի էքս-նախագահի «ազնիվ կուսակցական» երդումը, եթե Իլհամ Ալիեւը նույնիսկ սեփական ստվերին է կասկածում իր դեմ «դավադրություն կազմակերպելու» մեջ:

Իրեն ապահով զգալու համար, բացառված չէ, նա Մութալիբովին պարզապես տնային կալանքի է ենթարկել` մինչեւ նախագահական ընտրությունները կավարտվեն: Այլ ենթադրության տեղ չի մնում, քանի որ ընտրությունների պաշտոնական մեկնարկից առաջ Մութալիբովը տեղական լրատվամիջոցներին ասել էր, որ «նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն չունի, լիովին պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»:

Ըստ երեւույթին, գործող վարչախմբին դա չի բավարարել: Իրեն կատարյալ ապահովագրված զգալու համար Իլհամ Ալիեւը որոշել է Մութալիբովին առժամանակ մեկուսացնել: Ընդ որում, նախկին նախագահը Բաքվում չէ, բայց «գտնվում է Ադրբեջանում»: Ի՞նչ «աքսորավայր» է ընտրվել Մութալիբովի համար` Ադրբեջանի հատուկ ծառայությունների գաղտնիքն է:

Հետաքրքրական է, որ էքս-նախագահի մասին Ադրբեջանի օրենքով վերջինս համարվում է «անձեռնմխելի անձ», նրան տրվում է ցմահ դիվանագիտական անձնագիր` ազատ տեղաշարժի իրավունքով, ինչպես նաեւ` անձնական թիկնազոր եւ տրանսպորտային միջոց: Մութալիբովի դեպքում այդ ամենը պայմանականություն է, նա լիովին կախված է Իլհամ Ալիեւի կամքից:

Փաստորեն, իշխող վարչախմբի համար վտանգավոր է ցանկացած քաղաքական դեմք, այդ թվում` «կատարելապես հեղինակազրկված» Այազ Մութալիբովը, որ 20 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո էլ, պարզվում է, ուժեր համախմբելու եւ Իլհամ Ալիեւի հետ մրցակցելու հնարավորություն ունի: Հակառակ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները տնօրինել, որ նա «անհետանա» եւ չցանկանա, որ «իրեն անհանգստացնեն»:

Ադրբեջանում նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ: Այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, Մութալիբովը «վաստակած հանգիստ կվայելի» ինչ-որ կառավարական ամառանոցում: Լռության համար նրան արդեն լիուլի վարձատրել են: Այժմ կարող են օգտագործել` ինչպես կցանկանան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԱԽՈՂՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԻԺԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԻԺԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական