Երեւանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունը երեկ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին հասցեագրեց իր շրջաբերականըՙ ներկայացնելով Սիրիայի դիրքորոշումն Արեւմուտքի եւ տարածաշրջանում նրա գործիքների պնդումների եւ ենթադրությունների վերաբերյալ, որոնք կապված են Սիրիայում քիմիական զենքի օգտագործծման հետ: Հրատարակում ենք շրջաբերականի գլխավոր հատվածները:
Սիրիայի ճգնաժամի սկզբից ի վեր գրեթե ամբողջ երկուսուկես տարիների ընթացքում ԱՄՆ-ը, նրա դաշնակից արեւմտյան եւ տարածաշրջանային երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան, Թուրքիան ե Քաթարը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գործիքները ՙ հանձինս զինված ահաբեկչական խմբերի եւ «Ալ)Ղաիդայի» կործանել են Սիրիան եւ նրա ենթակառուցվածքները, սպանել նրա բնակչությանը: Ահաբեկչական խմբերը ջարդեր են իրագործել Սիրիայի զինվորների եւ խաղաղ քաղաքացիների դեմ, իսկ այդ երկրներն ահաբեկչական խմբերին տրամադրել են քաղաքական, նյութական, ռազմական եւ թիկունքային տարատեսակ աջակցություն եւ անտեսել նրանց հանցագործությունները, միեւնույն ժամանակ Սիրիայի եւ նրա ժողովրդի հանդեպ կատարվածի պատասխանատվությունը դնելով Սիրիայի կառավարության վրա:
Տեսնելով մեր ժողովրդի եւ բանակի դիմադրությունը, Սիրիայի ղեկավարության որոշումը պաշտպանելու իր քաղաքացիներին եւ պայքարելու ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ Սիրիայի բանակի նվաճած հաղթանակներր ՙ որոշ արեւմտյան երկրներ, նրանց դաշնակից արաբական եւ տարածաշրջանային երկրներ, հատկապես Սաուդյան Աբաբիան, Թուրքիան եւ Քաթարը, 2012թ.-ից սկսեցին քարոզել Սիրիայի ժողովրդի դեմ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին, ինչը մեզ մոտ կասկած հարուցեց, որ նրանք տեղեկություններ ունեին ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման մտադրության վերաբերյալՙ Սիրիայի պետությանը մեղադրելու նպատակով:
Սիրիայի կառավարությունը նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը եւ Անվտանգության խորհրդին, որտեղ զգուշացրել է, որ ահաբեկիչներին աջակցող որոշ երկրներ նրանց տրամադրել են քիմիական զենքՙ Սիրիայում օգտագործելու եւ այդ հանցագործության մեջ Սիրիայի կառավարությանը մեղադրելու նպատակով:
2013 թ. մարտի 19-ին զինված ահաբեկչական խմբերը թունավոր նյութեր կրող հրթիռ արձակեցին Հալեպի շրջակայքում գտնվող Խան Ալ-Ասալ ավանի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվեց 25 եւ վիրավորվեց ավելի քան 110 զինվոր եւ խաղաղ բնակիչ: Նույն օրը Սիրիան պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՙ միջադեպի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու նպատակով չեզոք եւ անկողմնակալ միջազգային տեխնիկական առաքելություն Սիրիա ուղարկելու համար: Այնուամենայնիվ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խոչընդոտել են առաքելության ժամանումըՙ ներկայացնելով կեղծ ենթադրություններ եւ պնդումներ, որ Սիրիայի այլ տարածքներում Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել:
Մոտ հինգ ամիս անց պայմանավորվածություն ձեռք բերվեց Սիրիայի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության միջեւ, որի համաձայն ՄԱԿ-ի առաքելությունը գործուղվեց Սիրիա հետաքննելռւ քիմիական զենքի օգտագործման շուրջ պնդումները եւ աշխատանքներն սկսեց 19/08/2013 թ. Խան Ալ-Ասալում եւ Սիրիայի հյուսիսային այլ վայրերում: Սիրիայի կառավարությունը համագործակցել է վերոհիշյալ առաքելության հետ բոլոր ուղղություններովՙ ճշմարտությանը հասնելու նպատակռվ:
2013 թ. օգոստոսի 21-ին, երբ միջազգային առաքելությունը գտնվում էր Դամասկոսում եւ երբ Սիրիայի բանակը դիմադրում է այն ահաբեկչական խմբերին, որոնք պլանավորում էին ներխուժել մայրաքաղաք Դամասկոս, եւ որոնք ամեն օր պատահական ոումբեր եւ հրթիռներ էին արձակում Դամասկոս քաղաքի խաղաղ բնակիչների վրա, ինչի հետեւանքով զոհվում էին հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, ահաբեկչական խմբերը եւ նրանց սատարողները Արեւմուտքում եւ տարածաշրջանում սկսեցին պնդել, որ Սիրիայի կառավարությունը օգտագործել է քիմիական զենք Ղութայում եւ Դամասկոսի շրջակայքում:
Այդ միջադեպերի մասին հայտարարելու աոաջին պահից ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները եւ գործիքներ տարածաշրջանում, հատկապես Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Քաթարը, տեղեկատվական եւ քաղաքական քարոզարշավ սկսեցինՙ մեղադրելով Սիրիայի պետությանը վերոիշյալ հանցագործության մեջՙ միեւնույն ժամանակ անմեղ ներկայացնելով զինված ահաբեկչական խմբերին եւ Ալ-Ղաիդային: Նրանք եզրակացության հասան առանց ՄԱԿ-ի առաքելության կողմից քիմիական զենքի օգտագործման հաստատումը, նույնիսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ նրանց դաշնակիցները հայտարարեցին Սիրիայի դեմ ագրեսիա իրականացնելու իրենց մտադրության մասին:
2013 թ. օգոստոսի 25-ին Սիրիայի կառավարությունն անմիջապես համաձայնել է ՄԱԿ-ի պահանջինՙ կապված Ղութայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները հետաքննելու ՄԱԿ-ի առաքելության կողմից: ՄԱԿի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ ՙ Անգելա Քեյնի Դամասկոս ժամանումից ավելի քիչՙ քան 24 ժամվա ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել առաքելության պահանջով չորս վայրեր այցելելՙ տեղում հետաքննություն անցկացնելու նպատակով: Սիրիայի կառավարությունը ցուցաբերել է առավելագույն ճկունություն, թափանցիկություն, պարտավորվածություն եւ պատասխանատվությունՙ ելնելով ճշմարտությանը հասնելու իր ձգտումներից: Առաքելությունը աշխատանքներն սկսել է համաձայնեցված վայրերում անմիջապես երկրորդ օրըՙ կոորդինացնելով Սիրիայի կառավարության հետ: Սիրիան կատարել է իր բոլոր խոստումները եւ երաշխիքները ՙ առաքելության աշխատանքը հաջող ավարտելու համար:
ՄԱԿ-ի առաքելությանը Սիրիայի ցուցաբերած ճկուն համագործակցության արագ բացառումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, նրա դաշնակից արեւմտյան, տարածաշրջանային եւ արաբական որոշ երկրների կողմից ցույց է տալիս Սիրիայի դեմ նրանց ագրեսիվ կանխամտածված արեւմտյան մտադրությունները, ինչպես նաեւ նրանց վախը, որ կբացահայտվեն իրենց ստերը, զրպարտությունները եւ դերը ՙ ահաբեկիչներին եւ «Ալ Ղաիդային» միջազգայնորեն արգելված զենք մատակարարելու գործում:
Սիրիայի պետությունը ոչնչացնելու ծրագրի ձախողումն, չնայած ահաբեկչական խմբերին եւ «Ալ Ղաիդային» Արեւմուտքի եւ տարածաշրջանային որոշ երկրների կողմից տրամադրված հսկայական ֆինանսավորման եւ զինման, Ամերիկային եւ նրա դաշնակիցներին ստիպել է օգտագործել քիմիական զենքի պատրվակը ՙ վերոհիշյալ ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով: Հեոու չէ Ամերիկայից եւ նրա դաշնակիցներից մոլորեցնել միջազգային հանրային կարծիքը, հնարել ստեր եւ ստեղծել պատրվակներ այլ երկրների ներխուժման համար ՙ միջազգային փոխհամաձայնությունից դուրս, իչպես արդեն արել են Իրաքում:
Սիրիայի կառավարությունը չի օգտագործել քիմիական զենք եւ բոլոր հանգամանքներում չի օգտագործի սեփական ժողովրդի դեմՙ ելնելով բարոյական, իրավական, քաղաքական ու հումանիտար նկատառումներից եւ ընդգծում է, որ քիմիական զենքի օգտագործումից օգտվող միակ կողմը զինված ահաբեկչական խմբերն են, «Ալ Ղաիդան» եւ նրանց աջակիցները: Սիրիան պահանջում է պատժել ահաբեկիչներին ու նրա աջակիցներին, ովքեր օգտագործել են այդ զենքը: Սիրիան ի դեմս արտաքին գործերի նախարարի կոչ է արել նրանց, ովքեր Սիրիայի բանակին մեղադրում են այս անբարոյական զենքի օգտագործման մեջ, հասարակական կարծիքի առջեւ ներկայացնել ապացույցներ նրանց մեղադրանքների վերաբերյալ:
Սիրիայի նկատմամբ ագրեսիայի սրացումր, ինչպես նաեւ սպառնալիքների լեզվով խոսելը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ նրանց դաշնակիցների կողմից, հրատապ եզրակացություններ անելը, մեղադրանքներ ներկայացնելը, ապացույցների կեղծումրՙ Սիրիայի պետության կողմից քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում, նպատակ ունեն խաթարել ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը, ինչպես եղավ գեներալ Մոդի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելության եւ արաբ դիտորդների խմբի հետ, ձախողել բոլոր միջազգային ջանքերը Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու գործում եւ միեւնույն ժամանակ բարձրացնել զինված ահաբեկչական խմբերի եւ «Ալ Ղաիդայի» բարոյական ոգին, ամրապնդել Իսրայելի անվտանգությունըՙ Սիրիայի պաշտպանական կարողություններին հարվածելու միջոցով: Այս ամենն առանց որեւէ կասկածի բացահայտում է Սիրիայի դեմ ամերիկա-արեւմտյան ագրեսիայի նախագծի իրական մտադրությունները:
– Սիրիայի դեմ որեւէ ագրեսիա հարված կլինի ՄԱԿ-ին, նրա կանոնադրությանը, վստահելիությանը եւ դերինՙ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Բացի այդ, տարածաշրջանային որոշ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Քաթարի աջակցությամբ արեւմտյան երկրների կողմից ուժի կիրառումը Սիրիայի դեմ այսօրվա աշխարհին հետ է բերում գաղութային տիրապետության տրամաբանությունը, եւ այդպիսով սպառնում զարգացող երկրների անվտանգությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը, ինչը նրանցից պահանջում է միացնել ներքին եւ միջազգային դիրքորոշումները ՙ այդ արեւմտյան ագրեսիվ ծրագրերը խափանելու համար: