Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵԶՎԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ…

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Բ.

Մեծ փոփոխությունների յուրաքանչյուր շրջանում հոգեւոր-մտային ոլորտիՙ դրանց ազդեցության առաջին կրողը լեզուն է: Մեր ժամանակներում այս երեւույթը առավել քան նկատելի է, երբ կյանքը ասես երկատված լինի, եւ մարդկության մի մաս իր կյանքը տեղափոխել է վիրտուալ իրականություն, ապրելով դա ավելի քան ռեալ իրականության մեջ: Սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց հանդիպումների ու շփումների ամենամատչելի եւ արդեն անհրաժեշտ վայր, ընդ որում ամենահետաքրքրականըՙ սահմաններ չճանաչողՙ ազգային, լեզվական, մշակութային, կրոնական եւ այլ պայմանականություններից հաճախ զերծ: Բացի մարդկային պարզ շփումներից այստեղ աշխատանքային, մասնագիտական քննարկումները, կարծիքները, խորհուրդները նույնպես տարածված եւ սովորական են դարձել: Անհատներ կան, որ նույնիսկ անհավանական գաղափարական ծրագրեր են փորձում իրագործելՙ ստեղծելով գաղափարակից համախոհների շրջանակ: Անգամ հոգեւոր-կրոնական կյանքն է թափանցել այստեղ. ասել է թեՙ կյանքային իրականության հայելային անդրադարձն է այս երեւույթը:

Այստեղ հետաքրքրական է դիտվում նաեւ լեզվական տրանսֆորմացիաների փաստը, արդյոք կիրառվող բանավոր լեզուն նույնությամբ տեղափոխվում է այս երկրորդ կյանք: Ակնհայտՙ արդեն ձեւավորված է յուրատեսակ, համընդհանուր լեզվական մի կաղապար, որ օգտագործում են սոցցանցերի (ֆեյսբուք եւ այլ) օգտատերերի մի զգալի մասը, անկախ կրթական ցենզից, մտածողական մակարդակից, աշխարհայացքից եւ այլն: Նկատի չունենալով հատուկ մշակված նշանային լեզուն, այստեղ կարելի է հանդիպել խոսքային այնպիսի ձեւագոյացումների, որը ստիպում է մտածել տալ նորՙ համընդհանուր լեզվաստեղծման անհրաժեշտության մասին: Հատկապես տարածված է համառոտագրության ձեւը եւ տարբեր բառերի, արտահայտությունների մշակված-սարքված-հորինված գրություններն իրենց նոր նշանակությամբ սկսում են լայն տարածում գտնել, շրջանառվել: Այսպես լիիմաստ բառերը գրությամբ համարժեքվում են երկու, երեք, երբեմն մեկ տառի, հաճախ ուղեկցվում թվային համադրությամբ: Այս ամենը միտված է հարաբերությունների հնարավորին պարզեցման, դրանք առավելագույն արագության հասցնելուն եւ հեշտացնելուն եւ, որից էլՙ մտածողության պարզագույն մակարդակների իջեցումը: Չէ՞ որ խոսքը մարդու ներքին մտածողության բառային, հնչյունային արտահայտությունն է: Լեզվի այսչափ կենցաղայնացումը եւ աղքատացումը մարդու ներքին աշխարհի բնական վիճակների դրսեւորումն է եւ յուրաքանչյուրի գրավոր թե բանավոր խոսքը, նրա ամենաբնութագրական եւ անհատական հատկանիշն է: Սոցցանցերում անհատականություն ասվածը գրեթե վերացված է, ինքնին շփումների այսպիսի ձեւը դրա անհրաժեշտությունն ու կարեւորությունը հասցնում է նվազագույնի: Ինքնատիպությունը պահպանում են մտավորական դաշտի որոշակի ինդիվիդուալ առանձնահատկությամբ օժտված մարդիկ միայն, որոնք էլ շատ սակավ են:

Լեզվական տրանսֆորմացիաների սոցցանցային առկա այս ֆոնին արդեն անուշադիր ես սկսում դառնալ հեռուստատեսության, տպագիր մամուլի, հասարակական տարբեր վայրերում տեղադրված հայտարարությունների, զանազան այլ տեքստերի հայերենի աղավաղված դրսեւորումներին: Բայց այդուհանդերձ բաներ կան, որ զարմացնում են. հնարավո՞ր է, որ տասնյակ տարիների գործունեությամբ իրեն առաջատար կրթարան համարող հաստատության ուսումնական ընդունելության հայտարարության մեջ թույլ տրվեն ուղղագրական այնպիսի սխալներ, ինչպեսՙ էտիկա, էստետիկա բառերի գրությունները: Այնքան շատ են մեր շուրջը նման սխալագրությունները, չգիտես, որին անդրադառնաս: Մի օրինակ միայնՙ մազերի ներկերից մեկի (Lady Style) ուղեցույց թերթիկին ի թիվս մի շարք լեզուների, ցուցումներ տրված են նաեւ հայերեն, որտեղ հանդիպում ես ահա այսպիսի արտահայտությունների. «Մազերի ներկանյութը կարող է առաջացնել ալերգիայի ծանր ռեակցիյա», «Խուսափել նյութի հպումը աչքերի հետ»: «Սեւ հինայով դաջվածքը կարող է ալերգիայի ռեակցիայի առաջացմանը օգնի»: «Մի ներկեք Ձեր մազերը, եթե ունեք երեսի վրա ցան, գանգամաշկի բորբոքում կամ վերք, եւ կամ եթե արդեն ունեցել եք անցիալում ոեւե ռեակցիյա»: «Կրեմ-ներկի տյուբիկը կափարիչով ծակեք եւ սրվակի ամբողջ պարունակությունը լցրեք թթվացուցիչի սրվակի մեջ: Պինդ փակեք սրվակը եւ լավ շարժեք մինչեւ ստացվի հարդ խառնուրդ»: Այսպիսի սխալաշատ արտահայտություններով «հարստացած» են գրեթե բոլոր ապրանաքատեսակների այսպես կոչված գրավոր մեկնաբանությունները: Մենք սովորել ենք եւ էական չենք համարում նման բաները: Դե ներկ է, թղթի կտոր, վրան ինչ է գրված, ոնց է գրված, կարեւո՞ր է: Իրականում հոգեբանության վրա ազդում է, այդ ապրանքատեսակը կարծես արժեզրկվում է, համենայն դեպս մտածում ես հաջորդ անգամՙ գնես, թե՞ ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Հաջորդ գրառումը

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ` «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ` «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական