Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«100 ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐ ՈՒՂԵՎԱՐՁՈՎ ԱՌԱՋԱՐԿԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԷՐ ԸՆԴՈՒՆԻ»

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Երեւանի քաղաքապետի խորհրդականը` ավտոբուսային մրցույթների չկայանալու պատճառների եւ տրանսպորտի սակագնի մասին

Երեւանի քաղաքապետարանը օրերս երկրորդ անգամ 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիներում սպասարկող ընկերությունների մրցույթ հայտարարեց: Ի՞նչ նպատակով, ի՞նչ եղավ նախորդ մրցույթը եւ ի՞նչ է սպասվում Երեւանի հասարակական տրանսպորտին առաջիկայում: Այս հարցերն ուղղեցինք Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանին:


– Պրն Գեւորգյան, Երեւանի քաղաքապետարանը օգոստոսի 27-ին նորից մրցույթ հայտարարեց 23 ավտոբուսային երթուղիների սպասարկող կազմակերպություններ ընտրելու համար: Ի՞նչ եղավ նախորդ անգամ հայտարարված այս նույն մրցույթի ճակատագիրը:

– Նախ հիշեցնեմ, որ մայրաքաղաքում նոր երթուղային ցանցի հաստատումից հետո, անցյալ տարվա մայիսի 31-ից սկսվեցին միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների մրցույթները: Համաձայն նոր ցանցի, գործող 109 միկրոավտոբուսային երթուղիները պետք է դառնան 76, իսկ ավտոբուսայինները` 29-ից 68: 23 երթուղիներից 15 երթուղի միկրոավտոբուսայինից ավտոբուսային դարձնելը նախատեսված է երթուղային ցանցով: Դրանց մեջ կան նաեւ նոր երթուղիներ: Այս երթուղիների մի մասի համար հայտարարված մրցույթը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, մյուս մասինը` օգոստոսի 16-ին: Այսինքն, դրանք տեղի չունեցան:

– Ինչո՞ւ:

– Տեղի չունեցան, որովհետեւ ոչ մի կազմակերպությունց չստացանք մրցույթին մասնակցելու հայտ:

– 100 դրամ ուղեվարձը քաղաքապետարանի կողմից սահմանված մրցույթի պայմա՞ն էր:

– Ոչ, սակագնի առաջարկը ներկայացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունները, բայց քանի որ քաղաքապետը կասեցրել է տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը եւ ներկայումս փոխադրավարձը 100 դրամ է, ընկերությունների կողմից դրանից բարձր սակագնով առաջարկը մրցութային հանձնաժողովը անընդունելի կհամարեր:

– Ինչո՞ւ ընկերություններից ոչ մեկը չցանկացավ 100 դրամ ուղեվարձով առաջարկ ներկայացնել:

– Երթուղիներ սպասարկող ընկերությունները դեռ 2008-ից են բարձրացրել ուղեվարձի բարձրացման հարցը: Այս տարվա հուլիսի 9-ին նրանք գրավոր դիմեցին Երեւանի քաղաքապետինՙ խնդրելով վերանայել ուղեվարձը եւ դարձնել 200 դրամ: Նրանք նշում էին այն փոփոխությունները, որոնք անհնար են դարձնում 100 դրամով երթուղիներ սպասարկելը` ընդհանուր գնաճը, որն ազդել է վառելիքի, ավտոբուսների, պահեստամասերի, քսայուղերի գների վրա, վարկերով նոր ավտոբուսներ ձեռք բերելու անհնարինությունը, քանի որ բանկերը հրաժարվում են վարկեր տալ, ռիսկային համարելով 100 դրամ սակագնի պայմաններում բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը: Հաջորդը վարորդների ցածր աշխատավարձերն են, որոնց պատճառով կան ավտոբուսներ, որ չեն աշխատում: Մենք այս պահին 220-230 վարորդի կարիք ունենք: Այս սակագինը նաեւ հնարավորություն չի տալիս վարորդների ծանր աշխատանքին համարժեք աշխատավարձ տալ:

– Ե՞րբ է տեղի ունենալու հայտարարված մրցույթը, եւ ի՞նչ պետք է լինի, եթե նորից չկայանա:

– 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 17-ին: Այս պահին չեմ կարող պատասխանել, հայտեր կլինե՞ն, թե՞ ոչ: Չլինելու դեպքում մրցույթը կհամարվի չկայացած եւ կհայտարարվի նոր մրցույթ:

– Պրն Գեւորգյան, երբ քաղաքապետը կասեցրեց ուղեվարձի թանկացման իր որոշումը, իր ելույթում ասաց, որ հանձնաժողով պետք է ստեղծվի` սակագնի, բնակչության խոցելի խավերին առնչվող հարցերը քննարկելու եւ որոշումներ ընդունելու համար: Հանձնաժողովը ստեղծվե՞լ է:

– Նկատի ունենալով հարցի կարեւորությունըՙ ստեղծվելիք հանձնաժողովում ներգրավվելու են ոլորտի մասնագետներ, շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ Երեւանի ավագանու բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այժմ հանձնաժողովը ձեւավորվման փուլում է: Արդեն իսկ ուսումնասիրվում է սոցիալական խոցելի խավերի համար ճկուն զեղչային տարբերակների, միասնական կտրոնային համակարգի ներդրման տարբեր երկրների փորձը: Մի խոսքով, այս բոլոր հարցերը կքննարկենք հանձնաժողովում, այնուհետեւ հանձնաժողովի եզրակացությունները դրանց վերաբերյալ կներկայացնենք հանրային քննարկման, որից հետո միայն վերջնական որոշում կընդունվի:

– Պրն Գեւորգյան, այդուհանդերձ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք 100 դրամ ուղեվարձի պահպանումը:

– 100 դրամ ուղեվարձով հնարավոր չէ որակյալ եւ անվտանգ տրանսպորտային սպասարկում ապահովել: Բացի իմ հիշատակած վառելիքի, ավտոբուսների եւ պահեստամասերի գների աճից, վարորդների ցածր աշխատավարձից եւ որպես արդյունք 220 թափուր աշխատատեղերից, այդ սակագնով աշխատելու համար ոչ մի կազմակերպություն նոր ավտոբուսներ չի ներկրի: Մեկ-երկու տարի հետո եղած շարժակազմը կմաշվի եւ շարքից դուրս կգա, ինչի հետեւանքով հասարակական տրանսպորտը կգնա փոշիացման: Ոչ մի բիզնես ներդրում չի կատարի այնտեղ, որտեղից գումարի հետ վերադարձ եւ շահույթ չկա: Սա անհրաժեշտ է գիտակցել: Չի կարելի Երեւանի տրանսպորտը հասցնել նման վիճակի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական