Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քիմիական զենքի գործածումը կարելի է ներառել պատերազմական հանցագործությունների ցանկում, հետեւաբար քիմիական զենք բանեցնողը, թեկուզ պատեազմի ժամանակ, ռազմական հանցագործ է:

Ըստ Արեւմուտքի, նման հանցագործ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր վարչակազմով: Նախագահ Ասադն ու իր համախոհները պնդում են, որ իրենք քիմիական զենք չեն բանեցրել, հետեւաբար անցած օրերին Սիրիայում քիմիական զենքի գործածումը Սիրիայի թշնամիների սադրանքն է: Նման դեպքերում, որպես կանոն, իր վճռորոշ խոսքը պետք է ասի չեզոք ՄԱԿ-ըՙ հանձինս Սիրիայում աշխատող իր տեսուչների, որոնք, իրենց հերթին, պետք է ավարտեն իրենց աշխատանքը Սիրիայում ու կազմեն համապատասխան եզրակացություն այնտեղ տեղի ունեցած ու ունեցող դեպքերի, դրանց մեղավորների մասին, որի հիման վրա նոր միայն ՄԱԿ-ը պետք է որոշում կայացնի: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ն ու իր մեկ-երկու դաշնակիցներ, առանձին նշենք նաեւ` Թուրքիան, Սիրիայում քիմիական զենք օգտագործվելու փաստից հետո հայտարարեցին, որ իրենք չեն սպասելու ՄԱԿ-ի համապատասխան որոշմանը եւ «պատժիչ գործողություններ» են ձեռնարկելու Սիրիայի իշխանությունների հանդեպ, առանց ՄԱԿ-ի թույլտվության:

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները նման կերպ վարվելու փորձ ունեն, սակայն Սիրիան փոքր-ինչ այլ պատմություն է:

Եթե ԱՄՆ-ը հարված հասցնի Սիրիային առանց ՄԱԿ-ի թույլտվության, ապա վերջնականապես կհեղինակազրկի միջազգային այս` ամենաներառական կազմակերպությանըՙ նրա հետագա գործունեությունը լրիվ անիմաստ դարձնելով: Այնինչ, գործող, թույլ, բայց գործող ՄԱԿ-ը կարող է մշտապես լեգիտիմացնել ԱՄՆ-ի ցանկացած որոշումը, ինչպես եւ արել է ՄԱԿ-ը վերջին տարիներին: Հետեւաբար թեկուզ թույլ, բայց գործող, վերջնական չհեղինակազրկված ՄԱԿ-ը ձեռնտու է ԱՄՆ-ին: Մյուս կողմից, այս չավարտվող «արաբական գարունների» համապատկերում, ԱՄՆ-ին բոլորովին ձեռնտու չէ իր վրա բերել արաբական երկրների ու արաբ ժողովրդի ցասումը, ինչին ԱՄՆ-ը կհասնի, եթե միջազգային քաղաքականության մեջ հերթական անգամ ցուցաբերելով իր ամենաթողությունը, չսպասելով ՄԱԿ-ի եզրահանգմանը, հարված հասցնի Սիրիային:

Այդուհանդերձ, հակասիրիական պատերազմը իրոք մոտալուտ եւ անխուսափելի է թվում, պատերազմ, որը, ըստ մի շարք մասնագետների, սադրանքի արդյունք կարող է լինել: Այսկերպ կարծող մասնագետներից մեկը Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն է: Երեկ, լրագրողների հետ հանդիպմանը, Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայում քիմիական զենքի բանեցումը իրականում սադրանք էր, որի նպատակն էր շուտափույթ պատերազմ սկսել Սիրիայի դեմ ու վերջնականապես մեկուսացնել նախագահ Ասադին: «Ընդ որում, այդ սադրանքը կարող է եւ հրահրված չլինել Արեւմուտքի, կոնկրետ ամերիկյան իշխանությունների կողմից,- ասել է Սաֆրաստյանըՙ հավելելով,- չնայած գուցե ամերիկյան որոշ շրջանակներ եւս կան այս սադրանքի կազմակերպման մեջ»: Իսկ ավելի կոնկրետ, ըստ արեւելագետի, «սիրիական սադրանքը» հրահրված էր «տարածաշրջանն ամբողջովին ու երկարատեւ ռազմական գործողությունների մեջ քաշել եւ տարածաշրջանային քարտեզն ու ուժերի հարաբերակցությունը փոխել ցանկացող ուժերի կողմից»: Այդ ուժերի թվում Սաֆրաստյանը նշեց նաեւ Թուրքիային: «Պատահական չէ, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործումից հետո առաջինը հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` անելով աննախադեպ (Թուրքիայի համար) հայտարարություն, թե իրենք չեն սպասի ՄԱԿ-ի թույլտվությանն ու պատրաստ են պատժել սիրիական իշխանություններին», նկատեց Սաֆրաստյանը: Հիշեցնենք նաեւ, որ, բացի սրանից, հենց Ստամբուլում հավաքվեցին «Սիրիայի բարեկամները»` քննարկելու սիրիական ստեղծված ճգնաժամն, արդեն այդ երկրում օգտագործված քիմիական զենքի համապատկերում: Հասկանալի է, որ քսան երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ նման քննարկում կազմակերպելու համար պետք է նախօրոք նախապատրաստվել, մինչդեռ Ստամբուլը…տպավորություն կար, որ արդեն իսկ պատրաստ էր:

Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծեց, որ Թուրքիան տարածաշրջանի այն եզակի երկրներից է, եթե ոչ միակը, որը բացահայտ թշնամաբար է տրամադրված Ասադի վարչակազմին ու շահագրգռված է Սիրիայում իրավիճակի փոփոխությամբ, այդ երկրի միջազգային դիրքի ու դեռեւս տիրապետած ռեսուրսների թուլացմամբ: Ինչպես համոզված է Սաֆրաստյանը` «Տիրելով Սիրիային, կարող ես տիրել ողջ արաբական Մերձավոր Արեւելքին», իսկ նման ցանկություն, Թուրքիան, իհարկե, կարող է ունենալ: Անկարան թաքուն հույսեր է փայփայում նաեւ Սիրիայի հյուսիսային շրջանների հանդեպ, երբ Սիրիայում «գործող իշխանության անկումից հետո» ընթանա երկրի մասնատման գործընթաց: Եվ վերջապես, Սիրիայում է կենտրոնացած հայկական սփյուռքի այն մասը, որն անմիջականորեն ասոցիացվում է արեւմտահայության հետ. սիրիահայերը, թերեւս ավելին քան որեւէ այլ գաղթօջախի ներկայացուցիչներ, Ցեղասպանության ուղղակի վերապրածներն են, դրա կենդանի վկաները: Հասկանալի է, որ Թուրքիան շահագրգռված է նման վկաների վերացմամբ, այն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

Փաստորեն Թուրքիան բազմաթիվ ծանրակշիռ շարժառիթներ ունի Սիրիայում կործանիչ պատերազմ սադրելու համար: Բայց որքան ուշանում է Սիրիային հասցվելիք Արեւմուտքի հարվածը, այնքան չեզոքանում է այդ սադրանքի էֆեկտը, եւ փառք Աստծո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՍՔԻ ԱՐԺԵՔԸ. «ՓԱԿ ՇՈՒԿԱՆ» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ԿԳՈՐԾԻ ՈՐՊԵՍ «ԵՐԵՎԱՆ-ՍԻԹԻ»

Հաջորդ գրառումը

«100 ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐ ՈՒՂԵՎԱՐՁՈՎ ԱՌԱՋԱՐԿԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԷՐ ԸՆԴՈՒՆԻ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«100 ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐ ՈՒՂԵՎԱՐՁՈՎ ԱՌԱՋԱՐԿԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԷՐ ԸՆԴՈՒՆԻ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական