Բրազիլացի կիսապաշտպան Էդիլսոն Աբդալա Ժունիորը կրկին հանդես կգա «Միկայի» կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը մինչեւ դեկտեմբերի 1-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա արդեն մարզվում է «Միկայի» կազմում ու չի բացառվում, որ մասնակցի սեպտեմբերի 1-ին «Ալաշկերտի» հետ կայանալիք հանդիպմանը: Ի դեպ, այդ խաղը տեղի կունենա Աշտարակում: Օգոստոսի 31-ին «Հանրապետականում» նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումն էլ տեղափոխվել է ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտ:
Ժունիորը «Միկայում» հանդես է եկել 2010-ինՙ առաջնության 26 հանդիպումներում խփելով 6 գնդակ: «Միկայից» հեռանալուց հետո նա խաղացել է բրազիլական «Տուպի», «Մարիլիա» եւ «Ամերիկա» թիմերում: