Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ԱՍՈՑԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԸ ՉԷ

23/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Հայաստանի հետ այնքանով կապ ուներ, որքանով հայ ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները լուսաբանեցին եւ անդրադարձան: Այցը Հայաստանի հետ ոչ մի կապ չուներ, զուտ աշխատանքային էր եւ պարունակում էր մի քանի բաղադրիչներ: Բացի տնտեսական, էներգետիկ հարցեր քննարկելուցՙ այս այցը շատ կարեւոր էր նաեւ երկու երկրների սառած հարաբերությունները կարգավորելու համար»: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Նրա խոսքերովՙ իրեն ու ամբողջ աշխարհին Ադրբեջանի հետ կապված այլ հարց է հետաքրքրում. Երրորդ անգամ ընտրվելիս Ալիեւը որքա՞ն ձայն կհավաքի. կաշխատի՞ սովորական ադրբեջանական ռեֆլեքսն, ու Ալիեւը 120 տոկոս ձայն կստանա, թե՞ մի քիչ պակաս: Մինչ ընտրությունները Բաքու այցելելով Պուտինը հասկացրեց, որ Ալիեւի թեկնածությունն է պաշտպանում:

Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Ալիեւի հաղթանակն ընտրություններում ամենաձեռնտուն է Հայաստանի համար, ըստ Իսկանդարյանի, ուղղված էր միջազգային հանրությանը: «Դժվար թե Ալիեւին հաճելի լինի, որ իրեն աջակցում է այնպիսի ոխերիմ թշնամի, ինչպիսին Սերժ Սարգսյանն է: Սրանով Սարգսյանը միջազգային հանրությանն ազդանշան ուղարկեց, որ Ադրբեջանում մեզ պետք է կայունություն, եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը միանգամայն ձեռնտու է Հայաստանին»:

Անդրադառնալով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որտեղ նախատեսվում է, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցիացման համաձայնագիրը, Իսկանդարյանը խորհուրդ է տալիս չընկնել չափազանցությունների գիրկն ու չհավատալ, որ Վիլյնուսից հետո Հայաստանում ապրելու են ինչպես Շվեյցարիայում: «Եթե ֆորսմաժորային որեւէ իրավիճակ չեղավ, ապա Հայաստանը կնախաստորագրի այդ պայմանագիրը, սակայն պետք է հասկանալ, որ սա երկարամյա գործընթացի մի քայլն է: Ասոցիացման համաձայնագիրը Սանտա Կլաուսը չէ, եւ պետք չէ կարծել, որ պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանի խնդիրները կվերանան: Կկատարվեն ներդրումներ, մարդիկ օրենք չեն խախտի, կցանկանան աշխատել, ու Հայաստանում որեւէ խնդիր չի լինի: Իհարկե կլինեն փոփոխություններ, բայց ոչ միանգամից: Սա ընդամենը մեկ քայլ է, սա ոչ թե ճանապարհի վերջն է, այլՙ մեջտեղը»:

Իսկանդարյանի մեկնաբանությամբՙ դեռ վաղ է խոսել, թե ում միջեւ Երեւանը պետք է ընտրություն կատարիՙ Եվրոմիությո՞ւն, թե՞ Եվրասիական:

«Մենք դեռ որեւէ կազմում չենք ընդգրկվում, մենք ընդամենը պայմանագիր ենք նախաստորագրում: Համոզված եմ, որ Երեւանը տեղյակ է պահում Մոսկվային Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ, նաեւ տեղյակ է պահում Եվրոմիությանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸՙ ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական