Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԻԼԻԿԻԱ» ԴՊՐՈՑԻ ՆԵՐՍՈՒՄ

22/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում անցյալ տարվա հոկտեմբերից սիրիահայ երեխաների համար գործում է սփյուռքի նախարարության եւ ամերիկյան մի հիմնադրամի աջակցությամբ բացված հատուկ դպրոցը, որը համեստ միջոցներով ապահովում է Սիրիայում ընդունված ծրագրերին համապատասխանող կրթություն:

«Կիլիկիա» դպրոց մուտք գործելը ինձ համար դյուրին չէ: Նախ հարկավոր է այցելել սփյուռքի նախարարության Սիրիայի գործերի գրասենյակ, որտեղից ինձ սիրալիր ուղարկում են արտգործնախարարություն: Այնտեղ մի պաշտոնյա պարզաբանում է, որ խնդրանքս պետք է ուղարկեմ իրենց համացանցային կայքէջին: Միայն կապեր ունեցող հալեպցի մի բարեկամի շնորհիվ եմ հայտնվում աշխարհում հայտնի ուսումնական հաստատության երիտասարդ տնօրենուհուՙ Նորա Փիլիպոսյանի աշխատասենյակում: Նա ժպտալով ինձ խոստովանում է իրենց զգուշավորության պատճառը. «Հարկավոր է մեզ հասկանալ: Ամեն տեղից շատ մարդիկ գալիս են մեզ տեսնելու: Այն պահից, երբ «Նյու Յորք թայմսի» լրագրողներից մեկը մեր մասին գրեց քաղաքական ուղղվածություն ունեցող հոդված, ես նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկում»:

Դեռ մի քանի ամիս առաջ Նորան անգլերեն էր դասավանդում Հալեպի «Կիլիկիա» վարժարանում, որն այսօր ապստամբների վերահսկողության տակ է: Երբ ես հարցնում եմ վերոհիշյալ հոդվածից իր դժգոհության պատճառը, նրա մեղմ ձայնը փոխվում է. «Մենք փախստականներ չենք: Սա մեր հայրենիքն է: Սակայն երբ անցյալ ամառ այստեղ եկանք, չէինք նախատեսել այդքան երկար մնալ: Ահա թե ինչու մենք մեր կարելին արեցինք, որպեսզի այս դպրոցը գոյություն ունենա»:

Երբ 2012-ի ամռանը Հալեպում եւ Սիրիայում հյուսիսային մյուս քաղաքներում իրադրությունը կտրուկ վատացավ, օդանավերով հարյուրավոր ընտանիքներ հասան Երեւան: «Պակաս ունեւորները եկան ավտոմեքենայով, հազարումի վտանգ հաղթահարելով: Եթե ամենահարուստները կարողացան տեղավորվել քաղաքի կենտրոնական մասում, ապա մեծամասնությունը ցրվեց գրեթե անծանոթ քաղաքի տարբեր կողմերում»:

Ապրել ի հեճուկս ամեն ինչի

Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ պատասխան. Հալեպի «Կիլիկիա» վարժարանի պատասխանատուները, Հայաստան գալով, չէին կարող բաց թողնել նոր ուսումնական տարին: Սփյուռքի նախարարության միջնորդությամբ նրանց հատկացվեց Երեւանի Նար-Դոսի անվան դպրոցի մասնաշենքերից մեկը: Այս մեկնակետին գումարվեց ԱՄՆ-ում գործող «Կիլիկիա» բարեսիրական հիմնարկության (կապված է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ) կենսական օգնությունը: Առանց այդ կառույցի օգնության դպրոցը բնավ չէր բացվի հոկտեմբերի կեսերին: Սիրիահայ 6-14 տարեկան երեխաները կարողացան գրանցվել, որպեսզի շարունակեն բնականոն կրթությունը: Տնօրենուհու խոսքերովՙ առաջին շաբաթներն իսկական գողգոթա են եղել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ-ում Սիրիայի դեսպանի ներկայությամբ տեղի ունեցած բացման հույժ պաշտոնական արարողության ավարտից հետո Հալեպի զանազան ուսումնական հաստատությունների 17 ուսուցիչներից բաղկացած մանկավարժական կազմը բախվեց առաջին հայացքից անհաղթահարելի թվացող դժվարությունների: «Մեր դպրոցը երբեք չի դադարեցրել իր գոյությունը. պարզապես Հայաստան է «տեղափոխվել» շնորհիվ «Կիլիկիա» հիմնադրամի եւ սփյուռքի նախարարության: Միջոցների պակասից բացիՙ ուսումնական տարվա սկզբից հազիվ մեկ ամիս անց մեր մյուս գլխավոր դժվարությունը դարձավ նոր գրանցված բազմաթիվ աշակերտների մեկնումը Հայաստանից: Մենք կորցրինք մոտ հարյուր աշակերտների: Այսօր պահպանում ենք ընթացիկ ուսումնական տարվա թվակազմըՙ ավելի քան 300 աշակերտ», պատմում է տնօրենուհին:

Այդուհանդերձ իրենք ստիպված էին ամեն ինչ սկսել զրոյից: Մեր զրույցին ներկա է «Կիլիկիա» հիմնադրամի երեւանյան մասնաճյուղի պատասխանատու Հարութ Բալաբանյանը: Հալեպում նա ոսկերիչ էր, իսկ ներկայումս փորձում է գործ սկսել Երեւանում: «Սիրիահայերիս համար պայմաններն այնքան էլ դյուրին չեն. արհեստանոցների առնվազն 2000 դոլար վարձերը չափազանցված են: Էլ չեմ ասում, որ մեր աշխատաեղանակը շատ տարբեր է տեղացի ոսկերիչների աշխատաոճից», ասում է նա: ինքը եւ իր ընկերները անդուլ աշխատում են հանուն դպրոցի, քանզի յուրաքանչյուր օրը իր հետ բերում է բարոյական ու նյութական կարգի նոր խնդիրներ: «Մենք կարողացել ենք ամսական 400 դոլարով վարձակալել դպրոցական 9 ավտոբուս:

Անկարող ենք շատ մեծ պահանջներ ներկայացնել աշակերտների ծնողներին, որոնց ավելի քան 3/4-ը դեռ աշխատանք չի գտել այստեղ: Ֆինանսական դժվարությունները, անշուշտ, մշտական հոգս են: Դպրոցի գործունեության ծախսերը (ուսուցիչների աշխատավարձեր, ջեռուցում, տեղեկատվական հանդերձանք) կազմում են ամսական 20 հազար դոլար, որն ավելի ու ավելի դժվարությամբ ենք հաղթահարում», շարունակում է Բալաբանյանը: Ճիշտ է, Ռենսիի (Ֆրանսիա) «Դպրոցասեր» վարժարանից ստացված շռայլ օգնությունը գոտեպնդեց «Կիլիկիայի» ղեկավարներին, բայց վերջիններս խոստովանում են, որ իրենք հաճախ անակնկալի են գալիս առօրյա կյանքի անսպասելիություններից: Դրանց մասին ինձ պատկերացում տալու համար Նորա Փիլիպոսյանը օրինակ է բերում այն աշակերտին, որը դպրոցական ավտոբուսը բաց թողնելու դեպքում կկորցնի ուսումնառության մեկ ամբողջ օր, եթե, իհարկե, չկարողանա դպրոց հասնել ուրիշ միջոցներով:

Ինչպես Հալեպումՙ գումարած չեզոքությունը

Իսկ Սիրիայի դեսպանությունը զբաղվո՞ւմ է դպրոցի հետ կապված գործերով: Սա բավական նուրբ հարց է, եթե նկատի ունենանք Սիրիայում երկու կրակի արանքում մնացած հայերի դժվարին կացությունը: Նորա Փիլիպոսյանը կտրական է. «Ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում: Նրանք եկան միայն մեկ անգամՙ բացման առիթով: Մենք գրեթե ոչ մի շփում չունենք իրենց հետ: Այստեղ ինքներս ենք արաբերեն տպագրում մեր դպրոցական դասագրքերը եւ համաձայնության ենք եկել դեսպանության հետ, որպեսզի վերջինս կարողանա հաստատել քոլեջների սիրիական ավարտագիրը, որ մենք հանձնում ենք մեր շրջանավարտներին»:

Ավելի ուշ ես իմացա, որ Սիրիայի բոլոր դպրոցների օրագրում գոյություն ունեցող «քաղաքականապես կողմնորոշված» այնպիսի առարկաներ, ինչպիսիք են զինվորական կրթությունը եւ գաղափարախոսությունը, պարզապես հանվել են դասավանդվող առարկաների ցանկից: Սա նշանակում է կատարյալ չեզոքություն: Սիրիական դրոշ եւ Բաշար Ասադի դիմանկար չունեցող այդ դպրոցը կարող է գոհացնել սենսացիաների ձգտող արեւմուտքցի լրագրողներին: Երեխաները Սիրիայի տարբեր քաղաքներից են. Հալեպ, Ռաքքա, Կամիշլի, Հասսաքե եւ նույնիսկ Դամասկոս: Ծննդավայրի կարոտը ավելի ու ավելի շատ է զգացվում նրանց մեղմ ու երազկոտ հայացքներում. «Նրանք ուզում են վերադառնալ իրենց տները», ինձ խոստովանում է Նորան: Միջանցքներում դասասենյակները նշված են երկու լեզվով, ինչպես Հալեպում: Ուսուցիչները դասավանդում են արեւմտահայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, մաթեմատիկա, բնական գիտություններ, քաղաքացիական կրթություն, երգեցողություն, կերպարվեստ, մարմնակրթություն եւ սպորտ, ինչպես Սիրիայում: Ցածր դասարանների աշակերտները ջանում են գրել իրենց արաբերեն շարադրությունը: Զանգը հնչեց: Աղոթքի ժամն է: «Փոխանակումներ են սկսվում Հայաստանի ուրիշ հաստատությունների դպրոցականների հետ, որոնք սովորում են մեզ ճանաչել: Նրանց համար եւս անակնկալ է հանդիպումը փոքրիկ սփյուռքահայերի հետ, որոնք կատարելապես տիրապետում են իրենց ազգի լեզվին ու պատմությանը», ասում է Նորանՙ հպարտանալով իր աշակերտների բարձր մակարդակով:

Իրադարձությունների ծանրությունից հանկարծակիի եկած այդ սիրիահայերը դեռ դեպքերի ճնշող տպավորության տակ են: Ըստ տնօրենուհու խոսքերիՙ նրանք չէին կարծում, թե այսքան երկար կմնան Հայաստանում: Թղթի վրա նրանք փախստականներ չեն, բայց ապրում են ամենամեծ անորոշության մեջ: Արդ, հանրային ակումբի բացակայության պայմաններում դպրոցը դարձել է աշակերտների ծնողների հավաքատեղի, որոնք գալի են ապաստան գտնելու եւ խորհուրդ հարցնելու պատասխանատու մանկավարժներից: Անկեղծ զրուցում են, նաեւ Հալեպի նորությունները փոխանակում: «Փորձում ենք շատ չմտածել այնտեղ թողածի մասին, թեեւ դա անհնար է: Կյանքը պետք է շարունակվի: Սա դեմքին հարված ստանալու պես մի բան է», փիլիսոփայում է երիտասարդ տնօրենուհին:

Ոչ մի բան առաջվանը չէՙ ո՛չ պատերը, ո՛չ երկինքը, ո՛չ էլ առօրյան: Այս փոքրիկները նորից կտեսնե՞ն իրենց ծննդավայր Սիրիան: Այսօր նրանք անվտանգության մեջ են: Ճիշտ է, Հայաստանը եդեմ չէ, բայց նրանց տալիս է այն, ինչը սփյուռքում ոչ մի տեղ չես գտնի. հարոս թողած վարելահող, որ սպասում է ցանքին: Եվ որպեսզի այդ դպրոցը կարողանա կատարել տեղահանված հայերի կարիքներին համապատասխանող իր առաքելությունը, անհրաժեշտ են ամենքիս մեծահոգությունն ու բարեգործությունը:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juillet-aout 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ՓՈՇԻ-ԱԶԳ»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

«ՓՈՇԻ-ԱԶԳ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական