ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
ՀՀ քաղաքացի, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, գրքերի հեղինակ եւ ինչ-որ ֆոնդ-ՀԿ-ի նախագահ, կատաղի հայերենատյաց էակ Իվան Սեմյոնովը վերջերս Երեւանում կայացած եւ «ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նվիրված» խորհրդաժողովում հերթական անգամ իր թույնն է թափել հայերենի դեմ ու ցաբռտել: Իմիջիայլոց, նա ասել է (ներկայացնում եմ բնագրի լեզվով` ռուսերեն` թյուրիմացությունների տեղիք չտալու համար).
Он подчеркнул, что в Армении для получения каких-либо документов повсеместно требуются письменные обрашения только на армянском языке, что протоворечит принятым международным документам (հասկանալի է, որ այս արարածը նկատի ունի ՀՀ անունից ստորագրված փաստաթղթեր) (<Друзей России> ежемесячник, Ереван, Номер 7 (158), июл 2013г., стр. 5):
Ստորեւ` թարգմանությունը.
Նա ընդգծեց, որ Հայաստանում որեւէ փաստաթուղթ ստանալու համար ամենուրեք պահանջում են գրավոր տեսքով դիմել միայն հայերենով, ինչը հակասում է ընդունված միջազգային փաստաթղթերին (հասկանալի է, որ այս արարածը նկատի ունի ՀՀ անունից ստորագրված փաստաթղթեր -Գ. Յ.) («Դրուզեյ Ռոսսիի» [«Ռուսաստանի բարեկամներ» – Գ. Յ.] ամսաթերթ, Երեւան, թիվ 7 (158), հուլիս, 2013, էջ 5):
Ի դեպ, սույն խորհրդաժողովին մասնակցել են Մոսկվայից եկած մի բարձրաստիճան չինովնիկ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ինչ-որ խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո»ի ՀՀ-ում ներկայացուցիչն ու նրա մի քանի աշխատակիցներ, ինչը ՀՀ ներքին գործերին միջամտելու փաստ է, որի համար սրանք պետք է պատժվեն:
Վերոհիշյալ խոսքերն արտաբերող Սեմյոնովն ու նրա թիկունքին կանգնած մեծապետականները թող պատասխանեն մի տրամաբանական հարցի. իսկ եթե արաբ, պարսիկ, չինացի կամ մեկ ուրիշ ազգության մարդ ՀՀ-ում ցանկանա իր ազգային պետական լեզվով փաստաթուղթ ստանալ ՀՀ պետական ու ոչ-պետական մարմիններից: այդ դեպքում` ինչ է, ՀՀ պետական ծառայողներն ու առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները աշխարհի բոլոր պետությունների լեզունե՞րը պետք է իմանան… Հիմարություն: Փաստորեն, Սեմյոնովն ու սեմյոնովականները կոչ են անում աղբաման գցել ՀՀ Սահմանադրությունն իր 12-րդ հոդվածով հանդերձ, մինչդեռ հենց նրանց պետք է գցել բարոյականության աղբանոցը…
Եթե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը օտարալեզու ատենախոսություն է ներկայացնում, որը հանձնաժողովի կողմից ընդունվում է պաշտպանությանՙ բռնաբարելով հայոց լեզուն, ՀՀ ԲՈՀ-ն էլ հաստատում է «պաշտպանված» ատենախոսությունը` հայցվորին շնորհելով դոկտորի գիտական աստիճան, ինչո՞ւ սեմյոնովները չուզենան նույնպես բռնաբարել հայոց լեզուն իր իսկ հայրենիքում…