Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
Օգոստոսի 9-15-ին Ծաղկաձորում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից եւ Սփյուռքի հայկական կրթօջախներից:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցեց 54 աշակերտ:
Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաեւ մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ եւ այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին օգոստոսի 14-ինՙ մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: