Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

20/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ կիրակի օրը ժամանել են Դամասկոս: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նրանք իջեւանել են քաղաքի հյուրանոցներից մեկում եւ արդեն օգոստոսի 19-ին աշխատանքներ են սկսել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վայրերում:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը շվեդ գիտնական Օկե Սելստրյոմի գլխավորությամբ կաշխատի Հալեպի արվարձան Խան էլ Ասալում, որտեղ, ըստ Սիրիայի եւ ՌԴ իշխանությունների, մարտի 19-ին գրոհայինները զարին գազ են օգտագործել:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերովՙ ռուսաստանցի փորձագետների անցկացրած տարրալուծումները հիմք են տալիս կարծելու, որ թունանյութերի արկն արձակել են ապստամբները: Մարտի 19-ին կառավարական ուժերին ենթակա Խան Էլ Ասալի վրա գրոհայինների արձակած ինքնաշեն «Բաշաիր-3» անկառավարելի արկում հայտնաբերվել է «համեմատաբար նոր պատրաստված» թունանյութ: Իշխանությունների տվյալներովՙ այդ գրոհի հետեւանքով սպանվել է 26 մարդ, այդ թվումՙ 16 զինվորական: 86 այլ անձինք վիրավորվել եւ թունավորվել են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ՄԱԿ-ի փորձագետները կաշխատեն եւս երկու վայրում, որոնց անունները չեն հրապարակվում:

Դամասկոսի խնդրանքով Սիրիա գործուղված փորձագետների խմբում կան Քիմիական զենքի արգելման կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ տասնյակ մասնագետներ, ըստ որում չկան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչներ: Խումբը պետք է աշխատի երկու շաբաթ, բայց անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉԻ՞ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՇԽԱՐՀՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 4 ՕՐՈՒՄ 924 ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 4 ՕՐՈՒՄ 924 ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական