Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»

20/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այսպես է Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների ներկան գնահատել Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, որից որոշ մանրամասնություններ երեկ փոխանցել է «Թուրան» գործակալությունը:

Նրա կարծիքովՙ ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցի կապակցությամբ «տարածաշրջանում կատարվող իրադարձություններին ծանոթ մարդիկ արտառոց ոչինչ չեն տեսնում»: Կոզլարիչը գտնում է, որ Ռուսաստանի նախագահն Ադրբեջան էր մեկնել «ոչ թե այդ երկրի ներքաղաքական խնդիրների, այլ միայն տնտեսական հարցերի կապակցությամբ»:

Որոշակիորեն բացելով փակագծերըՙ նախկին դեսպանն այնուհետեւ ասել է. «Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ինձ ասում են, թե Բաքուն պետք է զգաստ լինի, քանի որ ընդդիմության առաջնորդներին Մոսկվան է սատարում: Այդ կարգի խոսակցություններն ինձ անլուրջ են թվում»: Նրա խոսքերովՙ Օբամայի վարչակազմի որոշ քաղաքական գործիչներ անհանգստացած են, որ «Ադրբեջանում տեղի կունենան հերթական ոչ ժողովրդավարական ընտրություններ»:

Կոզլարիչի գնահատմամբՙ «ԱՄՆ-ը պետք է ակտիվ լինի ոչ միայն ժողովրդավարական ընտրությունների, այլեւ հավաքների ազատության եւ հավատացյալների իրավունքների պաշտպանության հարցերում»: Իրեն համարելով «կողմնակի դիտորդ»ՙ Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպանն այնուհետեւ ընդհանրացրել է. «Կարող եմ ասել, որ Ադրբեջանում դիտվում են բացասական գործընթացներ, եւ իրավիճակն իրականում չափազանց անհանգստացնող է»:

Կոզլարիչը բավական խիստ է գնահատել Ադրբեջանի իշխանությունների ընկալումները եւ ասել, որ նրանք «կեղծ պատկերացում ունեն, թե Ադրբեջանն Արեւմուտքին ավելի է պետք, քան Արեւմուտքն Ադրբեջանին», իսկ այնուհետեւ մանրամասնել. «Միացյալ Նահանգները հեռանում է Աֆղանստանից, դրա համար էլ Ադրբեջանի նշանակությունը, որպես ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցող երկրի, անկում է ապրում: Երկրորդ, Եվրոպայում էներգակիրների սպառման պահանջարկն այլեւս չի մեծանում, այնտեղ հիմա ամենուր անցնում են տեղական գազի օգտագործմանը: Այդ իմաստով Ադրբեջանի կարեւորությունն այլեւս այն չէ, ինչ նախկինում էր:

Եթե ամբողջությամբ նայենք այսօրվա եւ հնգամյա վաղեմության իրավիճակին, ապա վստահությամբ կարելի է ասել, որ Արեւմուտքի համար Ադրբեջանի կարեւորությունը նվազել է: Այսօր ԱՄՆ-ը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի»,- նախկին դեսպանի հարցազրույցի մասին տեղեկատվությունն այս ընդգծումով է եզրափակել ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Ռիչարդ Կոզլարիչն իրո՞ք հանդես է եկել որպես «կողմնակի դիտորդ», թե՞ Օբամայի վարչակազմը հարմար է գտել Իլհամ Ալիեւին ասելիքը ձեւակերպել նախկին դեսպանի հարցազրույցի տեսքով, պարզել չենք կարող: Այդուհանդերձ, առանձնանում է երկու հանգամանք: Նախ, ասվում է, որ ՌԴ նախագահ Պուտինի այցը Բաքու ԱՄՆ վարչակազմին անակնկալի չի բերել, Վաշինգտոնում որեւէ արտառոց բան այդտեղ չեն տեսնում:

Կարելի է ենթադրել, որ Ալիեւ-Պուտին հանդիպումն ադրբեջանական կողմը նախաձեռնել էր նաեւ այն նկատառմամբ, որ դրանից հետո հարկ կլինի «ցրել պաշտոնական Վաշինգտոնի անհանգստությունները»: Իսկ դա կնշանակեր, որ ընտրությունների նախօրյակին Իլհամ Ալիեւը կունենար Օբամայի վարչակազմի հետ շփվելու հնարավորություն: Ըստ Կոզլարիչիՙ «դրանք անլուրջ խոսակցություններ են»: Այսինքնՙ Վաշինգտոնը Բաքվից «բացատրություններ չի խնդրի», որպեսզի Իլհամ Ալիեւի նախընտրական պայքարի հանդեպ «որեւէ պարտավորություն չունենա»:

Երկրորդ, նախկին դեսպանը բաց տեքստով պնդում է, որ «այսօր ԱՄՆ-ը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի», քան Ադրբեջանի միջոցով Եվրոպայի «էներգետիկ անվտանգության ապահովումն է»: Իսկ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականությունը, հատկապես ԼՂ հարցում, կառուցված է այդ «տեսլականի» վրա: Եզրակացությունը գալիս է ինքնին:

Նախկին դեսպանի խոսքում կարելի է ընդգծել նաեւ Ադրբեջանում «բացասական գործընթացների եւ իրավիճակի վատթարացման» մասին ասվածը: Բայց նախորդ երկուսի համեմատ դա այնքան էլ կարեւոր չէ: Ավելի ճիշտ, ժողովրդավարական ընտրությունների, հավաքների ազատության եւ հավատացյալների իրավունքների մասին խոսելու հարկ թերեւս չէր լինի, եթե, ինչպես Ռիչարդ Կոզլարիչն է ձեւակերպել, Արեւմուտքի համար Ադրբեջանի կարեւորությունը չնվազեր, ԱՄՆ-ը բոլորովին այլ առաջնահերթություններ չունենար այսօր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՄԲՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական