Բիլի շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Դրագան Սոլակի հետ եւ ավարտական տուրից առաջ 6 միավորով ընթանում է 8-րդ տեղում: 10-րդ տուրում նա կխաղա Ուտուտ Ադիանտոյի հետ: 7-ական միավորով առաջատարներն են Պենտալա Հարիկրիշնան ու Մաթեուշ Բարտելը: 4 շախմատիստներ 6,5-ական միավորով հետապնդում են նրանց: