Մոտ օրերս Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կմեկնի Պորտուգալիա: Նա մեկ տարի վարձավճարով կխաղա տեղի «Բրագայում»: Հնարավոր է, որ հետագայում ֆուտբոլիստը վերջնականապես տեղափոխվի պորտուգալական ակումբ:
Հիշեցնենք, որ 17-ամյա Սարգիս Շահինյանը դեռեւս մայիսին հաջող փորձաշրջան էր անցել «Բրագայում»: