Բիլի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն անհաջող էր Տիգրան Ղարամյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նա սեւերով խաղում էր իր հետ աղյուսակը գլխավորող հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Այդ անհաջողությունից հետո Ղարամյանը 5,5 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 6,5 միավորով գլխավորեց Հարիկրիշնան: 6-ական միավորով նրան հետապնդում են Մաթեուշ Բարտելը, Դրագան Սոլակը եւ Բու Քսյանջին:
9-րդ տուրում Ղարամյանը սպիտակներով կխաղա թուրք Դրագան Սոլակի հետ: