Բիլի շախմատի մրցաշարի 5-րդ եւ 6-րդ տուրերում Տիգրան Ղարամյանը հաղթեց Սուսանտ Մեգարանտոյին եւ ոչ-ոքի խաղաց Չհաո Հուեի հետ: 6 տուրից հետո հայ շախմատիստը 4,5 միավորով 9-րդ տեղում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում Մաթեուշ Բարտելին եւ Պենտալա Հարիկրիշնային: