«ԱՐՄԵՆՊՐԵՍ»
Արդեն մի քանի ամիս է` Ռոստովում չեն հանդարտվում հանրահայտ ջազ երաժիշտ, ԽՍՀՄ ջազի երախտավոր, դիրիժոր Կիմ Ավետիքի Նազարեթովի անվան շուրջ զարգացող կրքերը: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հայկական ջազ» նախագծի կայքը, խնդիրը նրանում է, որ Ռոստովի Ջազ նվագախումբը հիմնադրել է Նազարեթովը դեռեւս 1963 թվականին: Նրա մահից հետո նվագախումբը գլխավորել է Յուրի Կինուսը: Իսկ 2008 թվականին դիրիժորի որդին` Փիթեր Նազարեթովը, հիմնադրել է մեկ այլ նվագախումբ եւ, որպես ժառանգորդ, անվանել այն հոր անունով: Արդյունքում, Ռոստովում այժմ կա Կիմ Նազարեթովի անվամբ երկու նվագախումբ: Առաջինը քաղաքային, իսկ մյուսը` կազմված կոնսերվատորիայի դասախոսական անձնակազմից եւ ուսանողներից:
Երկուսն էլ հավակնում են անվանվել որպես Կիմ Նազարեթովի անվան նավագախումբ եւ նրանց վեճը հաճախ հասնում է ծայրահեղությունների:
Ջազային հասարակությունը հուսով է, որ կողմերը շուտով փոխզիջման կգան, քանի որ սեպտեմբերին Քաղաքի օրվա առիթով անցկացվելու է մեծ նվագախմբերի հերթական փառատոնը: