Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Դիլիջանի «Իմպուլսի» դարպասապահ Գոռ Էլյազյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Միկայի» հետ: «Իմպուլսի» լուծարումից հետո Գոռն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել եւ մարզվում էր «Բանանցում»: Ինչ խոսք, Էլյազյանը կուժեղացնի «Միկայի» կազմը, քանի որ Գեւորգ Կասպարովի Իրան մեկնելուց հետո «Միկան» հուսալի դարպասապահի կարիք ուներ:
Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, «Միկան» սեփական մարզադաշտում ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է «Ուլիսին»: Խաղի ելքը վճռել է թիմի ռմբարկու Սեմյոն Մուրադյանի խփած գոլը: