Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ: Պատճառն այն է, որ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պիաստա»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ լեհ ֆուտբոլասերները տրիբունայում պարզել են Լեռնային Ղարաբաղի դրոշը: Այս փաստը կարող է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստի քննարկման թեմա դառնալ:
«Ղարաբաղը» հաղթահարել է լեհական ակումբի արգելքը (2-1, 2-2) եւ որակավորման 3-րդ փուլում կմրցի շվեդական «Գելֆեի» հետ: