Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԹՈՒԼԱՑՆԻ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԸ»

27/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Հովիկ Մուսայելյանը նաեւ հերքում է իրեն Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին լուրերը

Ներկայացնում ենք մեր հացազրույցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանի հետ` Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ նրա անվան հետ կապված տեղեկությունների մասին:


– Պրն Մուսայելյան, տեղեկություններ են հրապարակվել, որ դուք Երեւանի քաղաքապետ պետք է նշանակվեք: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները:

– Այդ տեղեկությունն իհարկե անհեթեթություն է: Երկու տարի է, ինչ տարբեր առիթներով ես փորձել եմ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու չեմ ուզում ինձ վերագրվող այս կամ այն պաշտոնը:

– Երեւի նկատի ունեք Ձեզ` ՏՏ նորաստեղծ նախարարության նախարար կամ ընդդիմության ստվերային կառավարության կապի նախարար նշանակելու մասին լուրերը:

– Այո: Այդ լուրերի մասին ես իմանում եմ մամուլի հրապարակումներից: Բնականաբար, դրանք ստահոդ լուրեր են: Ես հետեւողականորեն իմ աշխատանքն եմ կատարել իմ տեղում ու նաեւ հասարակական գործունեություն իրականացրել տարբեր հանձնաժողովներում: Երեւի իմ հասարակական գործունեությամբ է պայմանավորված նման լուրերի տարածումը, բայց ասեմ, որ երկրին օգտակար լինելու համար ամենեւին էլ պարտադիր չէ որեւէ պաշտոն զբաղեցնել: Ես բազմիցս ասել եմ, որ նման հավակնություններ չունեմ, սիրում եմ իմ աշխատանքը «Սինոփսիս-Արմենիայում», այստեղ եմ աշխատել ընկերության կայացման առաջին օրվանից եւ հպարտ եմ ընկերությանՙ Հայաստանում ունեցած հաջողություններով ու նաեւ իմ լումայով այդ հաջողություններում: Անկախ ամեն ինչից, նաեւ հումորով եմ վերաբերվում նման լուրերին, բայց կան մարդիկ, որ հավատում են նման լուրերին, դրա համար անհրաժեշտություն է առաջանում հերքելու դրանք:

– Պրն Մուսայելյան, Դուք նաեւ ՀՀԿ-ից Երեւան քաղաքի ավագանու անդամ եք: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման, դրա դեմ բողոքների, ապա նաեւ այդ որոշման կասեցման վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

– Ես չեմ ցանկանում կարծիք հայտնելՙ արդարացված էր 150 դրամ սակագինը, թե ոչ: Դա մասնագետների հաշվարկների խնդիր է, որը, կարծում եմ, որոշ ժամանակ հետո հանրությանը կներկայացվի: Խնդիրը, կարծում եմ, ավելի շատ բացատրական անբավարար աշխատանքն էր հասարակության մեջ, որպեսզի մարդիկ գիտակցեին դրա անհրաժեշտությունը: Կարծում եմ, քաղաքապետը ճիշտ որոշում է ընդունելՙ կասեցնելով սակագների բարձրացման որոշումը եւ հանձնախումբ ստեղծելով: Դա կթուլացնի լարված մթնոլորտը, եւ մասնագետները հնարավորություն կունենան հանգիստ իրականացնելու իրենց հաշվարկները: Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ հանձնախմբի եզրակացությունն ու ընդունվելիք որոշումը լայնորեն քննարկվեն հասարակությունում, նոր միայն կայացվի քաղաքապետի որոշումը այս հարցի վերաբերյալ:

– Ուղեվարձի բարձրացման որոշման վերաբերյալ հասարակական որոշակի շրջանակների նման արձագանքին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ես կարեւորում եմ երկրի զարգացմանն առնչվող հարցերում սոցիալական խմբերի ակտիվությունը: Այն առողջ ուժերը, որոնք այսօր այդ սոցիալական խմբերում են, լավ կլինի, որ համախմբվեն կենսունակ, իրատեսական, ոչ պոպուլիստական գաղափարների շուրջը: Միաժամանակ ուրախ եմ, որ նրանք ազատ արտահայտվելու հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ»

Հաջորդ գրառումը

ՊՈԶՆԵՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ» ԵՎ ԼՔՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈԶՆԵՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ» ԵՎ ԼՔՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական