Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՄԵԶ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐՐԵՐԸ

27/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Պ. Ք.

Հուլիսի 3-4-ը Երեւանում գումարվեց իրավաբանների համահայկական 2-րդ համաժողովըՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական պահանջատիրության իրավական հիմքերի քննարկման եւ համապատասխան բանաձեւերի ձեւակերպման նպատակով: Սփյուռքից հրավիրված իրավաբանների շարքում էր նաեւ լիբանանահայ իրավաբան Ժոզեֆ Քերոբի Գասպարյանը, Բեյրութի Սեն Ժոզեֆ եւ Նանսի (Ֆրանսիա) համալսարաններում մասնագիտական կրթություն ստացած փաստաբան եւ մասնավոր իրավախորհրդատու, որն ավելի քան 30 տարի իր մասնագիտական նպաստն է բերում տարբեր հաստատություններին, այդ թվումՙ հայկական հիմնարկներին: Խիտ ժամանակացույցի պատճառով օրին չհասցնելով մեր ընթերցողների համար հարցազրույց ունենալ հայտնի իրավաբանի հետ, «Ազգ»ը նրան գրավոր ներկայացրեց հարցարանը, որին պրն Գասպարյանը սիրահոժար պատասխանեց ֆրանսերեն լեզվով:

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի գլխավոր հատվածները:


– Հարգարժան մեթր, ի՞նչ տվեց օրերս Երեւանում Ձեր մասնակցությամբ տեղի ունեցած իրավաբանների համաժողովը:

– Համաժողովի թեման ուներ երկու բաժին.

ա) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը,

բ) Ցեղասպանության իրավական կողմը եւ դրա հետեւանքների վերացումը. փոխհատուցում, կայքերի վերադարձ:

Իրավաբաններին եւ մյուս մասնակիցներին կոչ արվեց իրենց ջանքերը մեր Հայաստանի կառավարական ատյաններին ուղղել Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջազգային ընկերակցության հիշողությունը վերաշխուժացնելու համար: Իրոք, խոսքը պատմության այդ մռայլ էջտ վրա պետությունների ուշադրությունը բեւեռելու նպատակով հարցի հումանիտար եւ իրավաբանական կողմերը շեշտելու մասին է:

Խառը հանձնաժողով ստեղծվեց գործունեության ծրագիր մշակելու եւ այս առումով հսկողություն ապահովելու համար:

– Կայի՞ն նոր գաղափարներ Հայոց ցեղասպանության իրավական-իրավաբանական սահմանման ուղղությամբ:

– Համաժողովի օրակարգում ավելի շուտ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրանց հաջորդելիք պատժամիջոցների հարցն էր, քան Ցեղասպանության սահմանումը: 1948-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման ժամանակ ՄԱԿ-ի տված սահմանումը 1998-ին կրկնվեց Միջազգային քրեական դատարանի հիմնադիր ակտում: Այն ընդգծում է, որ խոսքը մի ոճրագործության մասին է, որն աչքի է ընկնում «որեւէ ժողովրդի ամբողջական կամ մասնակի բնաջնջման դիտավորությամբ եւ այդ ցանկության սիստեմատիկ գործադրմամբ»:

Հայոց ցեղասպանությունը դրա բացարձակ տիպարն է:

– Ո՞րն է Ձեր անձնական կարծիքը այդ մասին:

– Հարկ է նշել, որ այդ ոճիրը «Ցեղասպանություն» որակած եւ դրա հավանական հեղինակներին պատժող ատյաններ ստեղծած միջազգային հռչակագրերն ու պայմանագրերը հաջորդել են Հայոց ցեղասպանությանը. դրանք նախատեսված են անմիջական կիրառության համար եւ չունեն հետադարձ ուժ: Սահմանադրական դատարանի նախագահ, հարգարժան մեթր Գ. Հարությունյանը արդարացիորեն նշեց, որ մենքՙ հայերս, կոչված ենք մեր ջանքերը բեւեռելու ավելի շուտ իրավական եւ գործնական ասպարեզի, քան հուզական ոլորտի վրա:

Միանգամայն համամիտ եմ:

– Հայ իրավաբանական միտքը պատրա՞ստ է միջազգայնորեն ընդունելի մակարդակով բանաձեւելու հայ ժողովրդի պահանջները Թուրքիայից եւ նրա մեղսակիցներից:

– Սակայն միջազգային մակարդակով ինչպե՞ս լսելի դարձնենք մեր պահանջները: Մասնակիցները վերլուծեցին իրավաբանական կողմը. ով ինչ եւ որ ատյանից կարող է պահանջել: Անձամբ ես համամիտ եմ այն մասնակիցների հետ, որոնց կարծիքով մեզ պակասում են միջազգային ատյաններին դիմելու համար անհրաժեշտ տարրերը:

– Ըստ Ձեզՙ միջազգային ո՞ր դատական ատյանին դիմելն է նպատակահարմար:

– Արդ, ներկայիս տվյալների պայմաններում իրավասու կարող են համարվել միայն թուրքական ատյանները: Մնում է պարզել, թե դրանց ընդունելությունը որքանով նպաստավոր կլիներ մեր հնարավոր պահանջներին:

– Իսկ որո՞նք են հաջողության շանսերը:

– Այս հարցին պատասխանելու համար հարկ կլինի զանազանել ձեւակերպվելիք պահանջների կարգերը: Այժմ ես չունեմ պատասխանի տարրեր: Սակայն հարկ է նշել, որ եղել է նախադեպ, երբ թուրքական դատարանը դրական ընթացք է տվել ներկայացված պահանջներին, մինչդեռ մյուսները բացասաբար են վերաբերվել: Դա պահանջում է հետազոտություններ եւ խորացված իրավաբանական ուսումնասիրություն:

– Իսկ ո՞վ պետք է դիմիՙ անհատնե՞ր, կազմակերպություննե՞ր, հայ եկեղեցի՞ն, թե՞ հայոց պետությունը:

– Անհատները եւ եկեղեցական ատյանները իրավասու կլինեն գործելու: Մնում է մատակարարել որակի կուռ տարրեր ու միջոցներ եւ ապացույցներ (սեփականության իրավունքի փաստաթղթեր եւ իրավահաջորդներ): Հայաստանի պետությունը եւ կազմակերպությունները պետք է ինչպես բարոյական, այնպես էլ նյութական նեցուկ հանդիսանան (միջնորդեն փաստաբանական ծառայությանը) եւ թույլատրեն հայ եւ օտարերկրացի փաստաբանների մասնակցությունը թուրքական դատարանների աշխատանքին:

Վերջում հարկ եմ համարում նշել իմ այն կարծիքը, որ վաղուց ժամանակն է աշխարհում աշխուժացնելու մեր լոբբիստական գործունեությունը: Պետք է սկսել Եվրոպայից: Իրոք, ընդհանրացված ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիային ստիպել հետեւելու դրան: Այս առումով գտնում եմ, որ ներկայումսՙ Թուրքիա-Եվրոմիություն բանակցությունների հնարավոր վերսկսման պայմաններում, մենք պատեհություն ունենք դառնալու դրանց մասնակիցը: Վաղուց ժամանակն է հիշեցնելու, որ մի քանի տարի առաջ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման էր բանակցություններ սկսելու համար: Մենք պարտավոր ենք մեր կարելին անել դա իրողություն դարձնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ «ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ Է ՍՏԵՂԾԵԼ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական