Ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» տեղեկացմամբ, Մոսկվայի «Սպարտակի» եւ Կրասնոդարի «Կուբանի» միջեւ բանակցություններ են ընթանում Արաս Օզբիլիսի տեղափոխության հարցի շուրջը: Ըստ թերթի, «Սպարտակը» պատրաստ է նրա տրանսֆերի համար 10 մլն եվրո վճարել, սակայն «Կուբանը» չի համաձայնվում:
Երկու ակումբների միջեւ բանակցությունների փաստը հերքել է «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն. «Մենք ոչ մի բանակցություն չենք վարում «Կուբանի» հետ, խոսակցություններն էլ չենք մեկնաբանում: Օզբիլիսը «Կուբանի» ֆուտբոլիստ է, որի մասին ոչինչ չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի «Սպարտակ» տեղափոխության ժամանակ էլ մոսկովյան ակումբի ղեկավարությունը մինչեւ վերջին պահը ժխտում էր այդ փաստը: