Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇԻՐԱԿԸ» ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ՄՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

26/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես 3 տարի առաջ «Փյունիկին», այնպես էլ այժմ «Շիրակին» չհաջողվեց հաղթահարել Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» արգելքը: Սակայն եթե «Փյունիկը» 2 խաղերում էլ զիջել էր մրցակցին (1-3, 0-1), ապա «Շիրակը» «Պարտիզանի» հետ մրցավեճում հաղթելու լավ հնարավորություններ ուներ: Առաջին խաղում Գյումրիում «Շիրակն» ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Բելգրադում էլ շիրակցիները կարող էին լուծել ուղեգրի հարցը, սակայն կրկին չկարողացան իրացնել գոլային պահերը:

Ճիշտ է, առաջին խաղակեսում դաշտի տերերը որոշակի ճնշում էին գործադրում հյուրերի դարպասին եւ 2 անգամ մոտ էին հաջողությանը: Իսկ ահա ընդմիջումից հետո, երբ 55-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Պարտիզանի» պաշտպան Վլադիմիր Վոլկովը, որը Գյումրիում իր թիմին փրկել էր պարտությունիցՙ հավասարեցնելով հաշիվը, «Շիրակի» հաջողության հասնելու հնարավորությունները զգալիորեն աճեցին: Շիրակցիները սկսեցին ավելի մեծ ուժերով ու համարձակորեն գրոհներ կազմակերպել, իսկ խաղի վերջին 10 րոպեներին հյուրերը պարզապես պաշարել էին «Պարտիզանի» դարպասը: Սակայն ցավոք, այդպես էլ գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում: «Պարտիզանին» հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Այսպես «Շիրակը» չպարտվելով մրցակցին, դուրս մնաց հետագա պայքարից:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») – 2 հանդիպումներից հետո միայն ափսոսանքի զգացում ունեմ: 2 խաղերում էլ մենք առավելություն ունեինք, բայց արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ «Պարտիզանը», որին շնորհավորում եւ հետագա հաջողություններ եմ մաղթում: Ֆուտբոլում բախտի գործոնը մեծ նշանակություն ունի: 2 հանդիպումներում էլ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք իրացնել: Այլապես կարող էինք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Վուկ Ռաշովիչ («Պարտիզան») – Հայաստանի չեմպիոնն ուժեղ մրցակից էր եւ 2 հանդիպումներում էլ կարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար: Այսօրվա խաղում մենք պետք է գոլ խփեինք առաջին խաղակեսում, ինչը թույլ կտար ավելի հանգիստ գործել: Սակայն չկարողացանք իրացնել պահերը: Իսկ խաղավերջը մեզ համար շատ ծանր էր, քանի որ 10 հոգով էինք խաղում ու նյարդային իրավիճակ էր ստեղծվել: Որակավորման 2-րդ փուլից առաջ էլ ասել էի, որ մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր մրցակցի, այդ թվումՙ «Շիրակին»: Այժմ պետք է մտածենք բուլղարական «Լուդոգորեցի» հետ խաղերի մասին: Կարծում եմ, որ «Պարտիզանը» 3-րդ փուլում ավելի որակյալ ֆուտբոլ կցուցադրի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՌՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻԿԻՙ ԵՐՎԱՆԴ ՊԱՊԱՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՌԵՎԱՆՇԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌԵՎԱՆՇԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական