Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱԹԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Զբոնշնը Լեհաստանի հյուսիսում գտնվող փոքր քաղաք է, մոտ 10.000 բնակչությամբ: Այս քաղաքի բնակիչները այնքան են սիրում իրենց բնակավայրը, որ վերածել են այն հեքիաթային վայրի. այստեղ մարդկային կյանքը այնպես սերտ է ձուլված բնությանը, որի ներդաշնակությունից ծնվում են քաղաքային միջավայրի բոլոր գեղեցիկ զգացողություններըՙ սկսած կարմիր կղմինդրածածկ տանիքներով տներից, ամենուրեք աչք շոյող խնամված բուսածածկույթից, մինչեւ իսկ հացաբուլկեղենի փոքրիկ խանութներն ու եղեւնիների տակ առավոտյան թափված կոներն ու չորացած տերեւները: Բայց ամենից տպավորիչըՙ քաղաքի մշակութային կյանքն է, ամենօրյա եւ շարունակական, որի մեջ ապրում է Զբոնշնի յուրաքանչյուր բնակիչ:

Այս նկարագրությունը ինձ փոխանցվեց զրուցակցիցսՙ արվեստագետ-լուսանկարիչ Տաթեւ Մնացականյանից, որը վերջերս մասնակցել է Զբոնշնում տեղի ունեցած ժամանակակից փորձարարական արվեստի միջազգային փառատոնինՙ ներկայացնելով ընթերցողներին արդեն հայտնի «Մշակութային երկխոսություն» լուսանկարչական իր ծրագիրը: Տաթեւ Մնացականյանը իր ժամանակի մեջ յուրատեսակ որոնող է, որը փորձում է գտնել ավելի անհայտ մնացած, մոռացության մատնված ավագ սերնդի արվեստագետներին, ընդ որում ոչ միայնՙ հայ: Ծրագիրը ընդլայնելու միտումը նրան մղեց ավելի խորը որոնումների եւ նոր հարաբերությունների սկիզբ դրվեց. առաջին «երկխոսողներին» գտավ Եգիպտոսում եւ Հայաստանում այդ երկրի դեսպանատան միջոցով կարողացավ իրագործել այն, որի ցուցադրությունը կայացավ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում, ամիսներ առաջ: Լեհական փառատոնին նա մասնակցեց լուսանկարների վերոհիշյալ շարքով, միաժամանակ նրան հաջողվեց ինչպես Զբոնշնում, նաեւ Վարշավայում եւ այլ քաղաքներում գտնել ու հանդիպել ավագ սերնդի լեհ արվեստագետների եւ այդ մի քանի օրերի ընթացքում իրականացրեց նաեւ, այսպես ասենք, լեհական երկխոսությունը:

Տաթեւին հնարավորություն տրվեց իր արվեստը ներկայացնել ցուցադրության երեք եղանակով. առաջինըՙ փողոցային արվեստ (street art) կոչված ձեւաչափով: Մեծադիր լուսանկարները փակցվեցին քաղաքի շենքերի պատերինՙ որոշակի իմաստային համապատասխանությամբ եւ նշանակությամբ: «Այս քաղաքում մարդիկ ապրում են ներդաշնակ կյանքով, ասես դրախտում լինեն: Ես չուզեցի փակ տարածք մտնել, փորձեցի լուսանկարները հանել դուրս, ինձ ընդառաջեցին սիրով: Նկարները դեռ այնտեղ են, ժամանակի մեջ երբ խունանան, կհանեն արդեն: Ես վերադարձա, բայց իմ հետքը մնում է դեռ այդ պատերին»:

Արվեստի գործերի ցուցադրման այս ձեւը անմիջական, հընթացս շփման հնարավորություն է տալիս, եւ արվեստը փաստորեն դառնում է ամենօրյա ապրվող կյանքի մասնիկ:

Ցուցադրության երկրորդ եղանակը քաղաքի եկեղեցու ճերմակ պատերին լուսանկարների պրոյեկցիան էրՙ գիշերային ժամին: Ավելի գրավիչ դարձնելու համար գերմանացի սաքսոֆոնահարը ջանք չխնայեց, գիշերային լռությունը պարբերաբար ճեղքելով սաքսոֆոնի ազդեցիկ հնչյուններով: Հաջորդը կայացավ քաղաքի մշակույթի կենտրոնում, դահլիճում: Թանձր մթության մեջ ցուցադրվող սեւ-սպիտակ լուսանկարների ցուցադրության տպավորությունն ավելի ազդեցիկ դարձրին Վիվալդիի «Տարվա եղանակների»ՙ մարդկային հոգու ամենանուրբ զգացումները շոշափող, կյանքի ընթացքի փոփոխություններն արտահայտողՙ մերթ թախծող, մերթ ցնծացող մեղեդու հնչյունները, որի տպավորությունը, ինչպես պատմում էր հեղինակը, արտակարգ է եղել, կոմպոզիցիան ընդունվել է մեծ ջերմությամբ:

Լեհական այս փոքրիկ քաղաքն ու իր տասնօրյա փառատոնային մթնոլորտը Տաթեւ Մնացականյանի հոգեկան աշխարհի մի մասնիկը դառնալովՙ հարստացրել է մտածողության թարմ երանգներով: Մեր այս զրույցից ինձ համար պարզ դարձավ վերջապես այս ծրագրի ինքնին մարդասիրական բնույթի բուն նպատակը (զուտ մասնագիտական հետաքրքրությունից բացի), որով եւ պատկերացում կարելի է կազմել երիտասարդ արվեստագետի ներքին առանձնահատկության եւ ձեռագրի անհատականության մասին:

Ահա թե ինչպես է մտածում նա. «Միայն ծրագիրն իրականացնելու համար չէ, որ հանդիպում եմ այս մարդկանց: Ես շփվում եմ կյանքի մեծ ճանապարհ անցած ու փորձ ունեցող մարդկանց հետ, եւ այդ զրույցների մեջ ուսանելի շատ բան եմ գտնում: Լեհ արտիստներից մեկը ինձ ցույց տվեց կյանքի թաքնված խորհուրդներն արտացոլող իր պատկերացումների շատ հետաքրքրական մոդելը, ժամանակիՙ յուրաքանչյուրի համար պահված գաղտնիքի հմայքը. երբ ապրում ես դու քո այսօրը, քո ներկան, ու չգիտես վաղը ինչ է լինելու: Սակայն կյանքն իր պատասխանն ունի, որովհետեւ արդեն պատրաստ ունի հանդիպման կամ բաժանման քեզ սպասվող անակնկալը»:

Մարդու անհատական աշխարհը թափանցելու, ճանաչելու անհրաժեշտությունն օգնում է, անշուշտ, լուսանկարչության իր արվեստի հաջողությանը, սակայն միաժամանակ նրա մեջ խոսում է կարեկից մարդու զգացումը, ժամանակը միայնակ ծեր արտիստի հետ կիսելու պատրաստակամությունը: Ֆոտոապարատը շարժելուց առաջ նա երկար, շատ երկար լսում է այդ երկրորդ անձի մենախոսություն-խոսքը, նրա համար անհրաժեշտ թեթեւություն բերողՙ գուցե եւ վերջին խոստովանությո՞ւնը, հետեւում ձայնի հնչերանգին, հոգեկան ապրումներին: Քչերն են կարող այդպես արձանագրել լուսանկարչական փաստը: «Հասկացա որքան բնական քայլ եմ փորձում անել, եւ համարում եմ դա մնայուն գործ: Ինձ հետաքրքիր չէ լինել այսպես ասած ժամանակակից արվեստի բուն կենտրոնում, հայտնվել այս կամ այն շրջանակում, հերթապահ ինչ-որ բան ասել կամ անել: Սա իմ ներքին խնդիրն է արվեստին ուղղված, իմ հարցը, որ անհանգստացնում է ինձ, եւ ես փորձում եմ գտնել դրա պատասխանը, գտնել այդ մարդկանց, տարեց այդ արվեստագետներինՙ ի հայտ բերելով, նրանց մեջ արթնացնելով սեփական ինքնագնահատանքի գիտակցությունը, այո, նաեւՙ միջազգայնացնել:

Լեհաստանը տվեց այդ փորձը. շվեդ, գերմանացի, թե լեհ, տարբերություն չկար: Երբ հասկանում էին միտքդ, արածիդ իմաստը, ասում էին. «Դու ո՞նց ես որոշել այդպիսի բան անել: Դու կարո՞ղ ես դա անել»:

Այդպիսին է իմ բնույթըՙ անել կարեւոր բան, կամՙ չանել, ծանոթանալ մարդունՙ արժեքը գնահատելով եւ փորձել հասկանալ նրան: Պատահում է զրուցում եմ հետները, մեկ էլ աչքերը լցվում են: Այդ պահին զսպում եմ ինձ, որ ֆոտո չանեմ, որպեսզի զգամ ինչ է կատարվում նրա հետ: Արցունքները մեկ էլ հետ են քաշվում, ինչ-որ բան է հիշում, մի բան է պատմում իր կյանքից. իր հետ ինչպե՞ս են վարվել, ի՞նչ է կատարվել: Այս ամենը տեսնում եմ, զգում, հետո նոր ուզում եմ ֆոտոյով ցույց տալ: Նրան չեն ճանաչում: Քչերը գիտեն իր գոյության մասին, բայց նա գործել է, ստեղծել է, հետք է թողել: Վաղը կմահանա իր արվեստանոցում, այդպես չիմացված…»:

Սա խիստ անհատական զգացողություն է, ապրում է, վերաբերմունք է, որ կրում է իր մտածողության մեջ Տաթեւ Մնացականյանը: Այս նուրբ զգայնությունները արտահայտելու համար նա «օգտագործում է» արվեստագետի իր թափանցող աչքը եւ իհարկե` ֆոտոօբյեկտիվը: Եվ հրաշալի հաջողվում է զգացմունքը համադրել կատարողական պրոֆեսիոնալիզմի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ. «ՀՊՖՆ-Ի ՆՄԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐՈՒՄ» ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐՈՒՄ» ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական