Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԼՏՐՈՒԻԶՄ

25/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Ա.

Եվրոխորհրդարանն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահական ընտրություններին դիտորդներ չի ուղարկի: Պաշտոնական Բաքվի որոշ ներկայացուցիչներ շտապել էին դա ներկայացնել այնպես, իբր «Եվրոխորհրդարանն Ադրբեջանը հանել է մոնիտորինգի ենթակա երկրների ցուցակից` հաշվի առնելով ժողովրդավարության բնագավառում վերջին տարիների ակնառու առաջընթացը»:

Այս «բացատրությանն», իհարկե, նույնիսկ դրա հեղինակը չնչին հավատ չի ընծայում: Խնդրի շուրջը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը զրուցել է Եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկի հետ, ում անունը սույն տեղեկատվությունը տարածած haqqin.az-ը չի նշել: Ստացվել է չափազանց ուշագրավ պատասխան.

– Ադրբեջանի իշխանությունները տառացիորեն մի քանի օր առաջ Եվրոպա գազ արտահանելու որոշում են ընդունել, եւ ճիշտ չէր լինի մեր ներկայացուցիչներին Բաքու ուղարկել, որպեսզի ընտրությունների վերաբերյալ քննադատական դիտողություններ արտահայտեն,- ասել է Եվրոխորհրդարանի պատգամավորը (տես http://haqqin.az/news/7732):

Ստացվում է, որ եվրոպացիների համար ցանկացած ռեժիմ, որն իրենց գազ է մատակարարում, քննադատությունից դուրս է, թեեւ իրենք քաջ գիտեն, թե այդ ռեժիմն ինչպես է իշխանության եկել եւ ինչպես է շարունակում այն պահել: Իսկ ահա Վրաստանը, որ գազ չունի, Եվրոխորհրդարանի կողմից կենթարկվի մոնիտորինգի:

Հետաքրքրական է, ի՞նչ կանեն եվրոխորհրդարականները, եթե Վրաստանը հանկարծ որոշի, որ Եվրոպայի «էներգետիկ անվտանգությունն ապահովող» ադրբեջանական գազը չի կարող տարանցվել իր տարածքով, քանի որ եվրոպացիներն այնուամենայնիվ որոշել են այդ երկրում նախագահական ընտրություններին դիտորդական խումբ ուղարկել:

…Իսկ մենք սիրում ենք ասել, որ «ցանկացած ընտրություն պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին»: Պետք է ավելացնել` նաեւ ալտրուիզմը, որովհետեւ ասված է նաեւ` «սեպը սեպով են հանում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈԶԼԱՐԻՉՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԴԱՐՁՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ»

Հաջորդ գրառումը

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԽԱ՞Լ ԷԻՆ ԶՐԿԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԽԱ՞Լ ԷԻՆ ԶՐԿԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական